Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
18
09, 2008
Տեղի է ունեցել նորանշանակ դատավորի երդման արարողությունը
Տեղի է ունեցել նորանշանակ դատավորի երդման արարողությունը Նախագահ Սերժ Սարգսյանի ս.թ. օգոստոսի 6-ի հրամանագրով Արսեն Մկրտչյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: Այսօր Արդարադատության խորհրդի նիստում Հանրապետության նախագահի ներկայությամբ տեղի է ունեցել նորանշանակ դատավորի երդման արարողությունը: Ստանձն ելով դատավորի բարձր պաշտոնը, նա երդվել է "դատավորի պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, լինել անաչառ եւ...
17
09, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է գերմանական "Քրոնիմետ" ընկերության նախագահ Գյունթեր Պիլարսկուն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է գերմանական "ՙՔրոնիմետ" ընկերության նախագահ, Գերմանիայի Բադեն Վյուրթեմբերգ երկրամասում Հայաստանի պատվո հյուպատոս Գյունթեր Պիլարսկուն եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության նախագահն ուրախալի է համարել փաստը, որ գործարարի յուրաքանչյուր այցը Հայաստան զուգորդվում է նոր ծրագրերով: ՙՄենք ողջունում ենք ցանկացած նոր ձեռնարկ, մշտապես օժանդակում, խրախուսում ենք ներդրումները, եւ մեր նպատակն օրենսդրական ու գործարար այնպիսի միջավայրի ստեղծումն է, որը...
17
09, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ, դեսպան Բերնար Ֆասիեին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ, դեսպան Բերնար Ֆասիեին: Հանդիպման օրակարգի հիմնական թեմաներն են եղել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը եւ տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները:
17
09, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոզե Լելյոյին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոզե Լելյոյին: Հանրապետության նախագահը գոհունակություն հայտնելով ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ներկա մակարդակի առթիվ, նշել է, որ Հայաստանն այն դիտում է մեր երկրի անվտանգության բաղկացուցիչ մաս: Ըստ Սերժ Սարգսյանի, ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը Հայաստանին հնարավորություն է ընձեռում ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան պաշտպանության համակարգ: Ժոզե Լելյոն ասել է, որ...
14
09, 2008
Տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միջև
Այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջև: Սերժ Սարգսյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևին ծննդյան օրվա կապակցությամբ: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
13
09, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ "Ռոսատոմ" ՊԿ գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության "Ռոսատոմ" պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին: Հանդիպմանը քննարկվել են ատոմային էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել առկա փոխգործակցության մակարդակից եւ այն զարգացնելուն ուղղված ծրագրերի ընթացքից` նշելով, որ Հայաստանն ու Ռուսաստանն արդեն իսկ համատեղ մեծ փորձ են կուտակել այս ասպարեզում: Անդրադառնալով Հայկական ատոմակայանի գործունեությանը,...
1
...
1259
1260
1261
1262
1263
1264
1265
1266
1267
1268
1269
...
1283