• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 24
    06, 2009
    Երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի Նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 24-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի Նախագահ Միխեիլ Սաակաշվիլին` տիկնոջ Սանդրա Ռուլովսի հետ: ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Միխեիլ Սաակաշվիլիի առանձնազրույցը: Երկու երկրների ղեկավարների առանձնազրույցին հաջորդել է պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը` Նախագահների մասնակցությամբ: Նշելով,...
  • 24
    06, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Վրաստանի Նախագահի պատվին պաշտոնական ընթրիքի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Վրաստանի Նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի եւ տիկին Սանդրա Ռուլովսի պատվին պաշտոնական ընթրիքի ժամանակ "Հարգելի Նախագահ եւ տիկին Սաակաշվիլի, Տիկնայք եւ պարոնայք, Ես անկեղծորեն ուրախ եմ եղբայրական Վրաստանի Նախագահին, նրա հարգարժան կնոջը եւ պատվիրակության անդամներին Հայաստանի Հանրապետությունում ողջունելու հնարավորության համար: Իմ գործընկերները եւ ես ջերմությամբ ենք հիշում այն սրտաբաց ընդունելությունը, որին մենք արժանացանք Թբիլիսի իմ պաշտոնական այցի ընթացքում:...
  • 23
    06, 2009
    Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի Նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 24-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանեն Վրաստանի Նախագահ Միխեիլ Սաակաշվիլին եւ տիկին Սանդրա Ռուլովսը: Նույն օրը ՀՀ Նախագահի նստավայրում տեղի կունենա Վրաստանի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Միխեիլ Սաակաշվիլիի առանձնազրույցը: Այնուհետեւ կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, ապա Հայաստանի եւ Վրաստանի ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:...
  • 23
    06, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է "Տոյոտա-Երեւան" ավտոցուցասրահի բացման արարողությանը Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է "Տոյոտա-Երեւան" ավտոցուցասրահի եւ սպասարկման կենտրոնի բացման արարողությանը: Նախագահը շրջել է ցուցասրահում, ընկերության ներկայացուցիչների հետ զրուցել "Տոյոտա-Երեւանի" գործունեությանն առնչվող հարցերի շուրջ:
  • 23
    06, 2009
    Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն Լոռու եւ Շիրակի մարզերում “Գլենդել Հիլզ” փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող կառուցապատման աշխատանքների ընթացքն է քննարկվել ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի այսօր անցկացրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում: Խորհրդակցությանը մասնակցել են քաղաքաշինության նախարարը, ՀՀ գլխավոր ճարտարապետը, Շիրակի եւ Լոռու մարզպետները, Գյումրիի քաղաքապետը, “Գլենդել Հիլզի” գլխավոր տնօրենը, պաշտոնատար այլ անձինք: Պայմանագրերի համաձայն, “Գլենդել Հիլզի” կողմից Գյումրիում պետք...
  • 21
    06, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի նախարար Աբդալլահ բին Զայեդ ալ Նահայանին Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 21-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Աբդալլահ բին Զայեդ ալ Նահայանին: Հանրապետության Նախագահը կարեւորելով Միացյալ Էմիրությունների արտգործնախարարի առաջին այցը մեր երկիր, ասել է. "Հայաստանը խորապես շահագրգռված է ԱՄԷ հետ հարաբերության ընդլայնմամբ, եւ վստահ է, որ դրա համար կա բավականաչափ ներուժ": Սերժ Սարգսյանը շատ էական է համարել, որ երկու երկրները չունեն հարաբերությունները զարգացնելու...
1
...
1255
1256
1257
1258
1259
1260
1261
1262
1263
1264
1265
...
1342
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: