• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 10
    07, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Բրազիլիայի նորանշանակ դեսպանը Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ դեսպան տիկին Մարսելա Մարիա Նիկոդեմոսը: Հանրապետության Նախագահը շնորհավորելով դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ, ասել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնել հարաբերությունները Բրազիլիայի հետ, եւ դրա համար կան լուրջ հիմքեր ու մեծ ներուժ: Ըստ Սերժ Սարգսյանի, կարելի է թվարկել առնվազն չորս նախադրյալ, որոնք թույլ են տալիս ընդլայնել հայ-բրազիլական փոխգործակցությունը: Մասնավորապես, երկու երկրները...
  • 10
    07, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Ազգային Անվտանգության Խորհրդի վարչական նոր շենքի բացմանը Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Խորհրդի վարչական նոր շենքի բացման արարողությանը:
  • 09
    07, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նորանշանակ դեսպանը Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Բրունո Սկապինին: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ եւ հույս հայտնել, որ նրա գործունեության տարիները հայ-իտալական հարաբերությունների զարգացման ու խորացման տեսակետից արդյունավետ կլինեն: Ընդգծելով Իտալիայի հետ բազմաբնույթ փոխգործակցությունն ընդլայնելու Հայաստանի շահագրգռությունը` Նախագահ Սարգսյանը դրա համար լավ հիմք է դիտել փոխադարձ ցանկությունը,...
  • 09
    07, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ: Երկրի ղեկավարն իր բացման խոսքում, մասնավորապես, ասել է. "Սա մեր առաջին հանդիպումն է Հանրային խորհրդի ամբողջական ձեւավորումից հետո: Ես սրտանց շնորհավորում եմ բոլոր 36 անդամներիդ եւ ցանկանում բեղմնավոր աշխատանք: Այն, ինչ ստեղծվել է, նախադեպը չունեցող կառույց է, որի ե՛ւ կառուցվածքը, ե՛ւ կանոնադրությունը մշակվել ու ձեւավորվել են պետական կառույցներից դուրս: Ընտրությունները եւս կայացել են նախադեպը չունեցող...
  • 08
    07, 2009
    ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն Ջերմուկ քաղաքի զարգացման հայեցակարգն է քննարկվել ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի այսօր անցկացրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են էկոնոմիկայի, քաղաքաշինության նախարարները, տարածքային կառավարման նախարարության, Վայոց ձորի մարզի, Ջերմուկ քաղաքի ղեկավարները: Կարեն Կարապետյանն ասել է, որ քննարկվող թեման ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրի կարեւորագույն բաղկացուցիչներից է, եւ Ջերմուկ քաղաքի համալիր զարգացման առանցքային հարցերը քննարկվել են նաեւ...
  • 08
    07, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Մեթյու Բրայզային (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացի ներկա փուլին եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստմանն առնչվող հարցեր:
1
...
1251
1252
1253
1254
1255
1256
1257
1258
1259
1260
1261
...
1342
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: