• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 10
    02, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Գորան Լենմարկերին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովի նախագահի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, հայ-թուրքական քաղաքական երկխոսությանը, հարավկովկասյան տարածաշրջանում ռազմաքաղաքական զարգացումներին, ինչպես նաեւ Եվրամիության "Արեւելյան գործընկերությանը" առնչվող հարցեր:...
  • 09
    02, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Արմավիրի մարզպետի հետ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ: Մարզպետը Հանրապետության Նախագահին զեկուցել է 2008թ. ընթացքում Արմավիրի մարզում կատարված եւ այս տարվա կտրվածքով ծրագրավորված աշխատանքները: Նախագահ Սարգսյանին զեկուցվել է նաեւ իր նախընտրական ծրագրով ենթադրվող եւ նախընտրական քարոզարշավի ընթացքում մարզի բնակիչների կողմից բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի մասին: Հանրապետության Նախագահը հանձնարարել է լուրջ...
  • 09
    02, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հետ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ: Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր: Նախագահ Սարգսյանը Բակո Սահակյանին տեղեկացրել է Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հետ ցյուրիխյան հանդիպման արդյունքները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ համաշխարհային ֆինանսատնտեսական...
  • 07
    02, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ Անվտանգության քաղաքականության հարցերով 45-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Մյունխենում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ: Հանդիպումն ընթացել է ջերմ, կառուցողական եւ գործնական մթնոլորտում: Քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջեւ...
  • 07
    02, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Մյունխենի անվտանգության քաղաքականության հարցերով համաժողովում Հարգելի պարոն Բիլդտ, Հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ Մյունխենի անվտանգության հարցերով այս հեղինակավոր համաժողովում եւ խոսել մեր տարածաշրջանի մասին, ներկայացնել մեր տեսանկյունը, որովհետեւ վստահ եմ, որ տարածաշրջանում կան նաեւ այլ տեսակետներ. տարածաշրջան, որը վերջին երկու տասնամյակի ընթացքում կրկին հայտնվել է պետությունների, միջազգային կազմակերպությունների, վերլուծաբանների ու առաջատար լրատվամիջոցների օրակարգում: Ավելի քան 70 տարի...
  • 07
    02, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանը Մյունխենում ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մյունխենյան իր կեցավայրում փետրվարի 7-ին ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանին: Տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող խնդիրներ: Ալի Բաբաջանը Հայաստանի Հանրապետության Նախագահին այցելել է Թուրքիայի Նախագահ Աբդուլլահ Գյուլի հանձնարարությամբ:
1
...
1270
1271
1272
1273
1274
1275
1276
1277
1278
1279
1280
...
1326
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2025 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: