• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 25
    12, 2008
    Տեղի է ունեցել Երեւանի Պետական Համալսարանի խորհրդի տարեվերջյան նիստը Այսօր տեղի է ունեցել Երեւանի պետական համալսարանի խորհրդի տարեվերջյան նիստը, որը նախագահել է ՀՀ նախագահ, ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստում ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը ներկայացրել է համալսարանի 2007-2008 ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվություն: Նա ասել է, որ բուհի գործունեությունը բոլոր ուղղություններով միտված է եղել մայր կրթօջախի զարգացմանը, ներհանրապետական եւ միջպետական գիտակրթական ասպարեզում նրա դերի ու հեղինակության բարձրացմանը: Ըստ...
  • 24
    12, 2008
    Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի հետ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների ու ազատությունների ընդհանուր իրավիճակին և այս ուղղությամբ առկա ընթացիկ խնդիրներին վերաբերող հարցեր: Հանդիպման արդյունքում Հանրապետության Նախագահը հանձնարարել է Արդարադատության նախարարին և Նախագահի իրավական հարցերով օգնականին անցկացնել ծառայողական քննություն` հանրապետության քրեակատարողական հիմնարկներում բռնության կիրառման...
  • 24
    12, 2008
    Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվել են նախորդ շաբաթավերջին Ղազախստանում տեղի ունեցած պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովի արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները: Գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի` գագաթաժողովի մասնակից պետությունների տնտեսությունների վրա ունեցած ազդեցության համատեղ հաղթահարման նպատակով 10 մլրդ ԱՄՆ դոլար կապիտալով ստեղծվելիք հատուկ...
  • 23
    12, 2008
    ՀՀ Նախագահի նստավայրում ընդունելության էին հրավիրվել ԶԼՄ-ների ներկայացուցիչները Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր ՀՀ Նախագահի նստավայրում ընդունելության էին հրավիրվել զանգվածային լրատվության միջոցների ավելի քան հարյուրհիսուն ներկայացուցիչներ: Հանրապետության նախագահը շնորհավորել է լրագրողներին` նրանց մաղթելով առողջություն եւ հաջողություն, իսկ լրատվամիջոցներին` օրեցօր ավելացող լսարան: "Թող 2009 թվականը լինի իրադարձություններով հագեցված տարի եւ լրագրողներն ու լրատվամիջոցները կարողանան հասարակությանն օպերատիվ իրազեկել",-ասել է երկրի ղեկավարը,...
  • 23
    12, 2008
    Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է մաեստրո Չեքիջյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել հանրաճանաչ դիրիժոր, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար, պետական բազմաթիվ մրցանակների դափնեկիր Հովհաննես Չեքիջյանի հետ: Հանրապետության Նախագահը շնորհավորել է մաեստրո Չեքիջյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, ընդգծել նրա անգնահատելի ներդրումը հայկական մշակույթի զարգացման և տարածման գործում, մաղթելով նրան առողջություն, անսահման երջանկություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ:
  • 22
    12, 2008
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունելության է հրավիրել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ Նախագահի նստավայրում ընդունելության էր հրավիրել Հայաստանի գործարար համայնքի հարյուրից ավելի ներկայացուցիչների: Շնորհավորելով հրավիրյալների գալիք Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը, Հանրապետության նախագահն ասել է. "Բոլորս քաջ գիտակցում ենք, որ 2009 թվականը լինելու է համառ աշխատանքի տարի: Բոլորիս խնդիրն է պետության ու մասնավոր հատվածի սերտ համագործակցությամբ դիմագրավել առկա մարտահրավերներին եւ բռնել ժամանակի...
1
...
1277
1278
1279
1280
1281
1282
1283
1284
1285
1286
1287
...
1324
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2025 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: