• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 04
    10, 2008
    Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նորաստեղծ Սփյուռքի նախարարություն Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է նորաստեղծ Սփյուռքի նախարարություն: Հանրապետության նախագահը շրջայց է կատարել նախարարությունում, շնորհավորել աշխատակիցներին: Նախարար Հրանուշ Հակոբյանը համառոտ ներկայացրել է նախարարության առաջիկա ծրագրերը և դրանց իրականացման ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված քայլերը:
  • 03
    10, 2008
    Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալել է Ամենայն հայոց կաթողիկոսին եւ եպիսկոպոսաց դասին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսաց դասին եւ Գերագույն հոգեւոր խորհրդի աշխարհիկ անդամներին: Դիմելով հոգեւոր բարձր դասին, Սերժ Սարգսյանն ասել է. “Ուրախ եմ ողջունել ձեզ Նախագահի նստավայրում` սուրբ Մյուռոնօրհնության արարողությունից ընդամենը մի քանի օր անց”: Ըստ Նախագահի, այդ արարողությունն ամենից ճիշտն է խորհրդանշում մեր միասնականության ու հավաքականության գաղափարը, եկեղեցու պաշտպանող դերը ժողովրդի համար:...
  • 03
    10, 2008
    Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է «Սահմանադրական հիմնարար արժեքները և հասարակական պրակտիկան» խորագրով միջազգային 13-րդ գիտաժողովին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է «Սահմանադրական հիմնարար արժեքները և հասարակական պրակտիկան» խորագրով միջազգային 13-րդ գիտաժողովին: Ողջունելով գիտաժողովի մասնակիցերին, Հանրապետության նախագահն ուրախալի է համարել սահմանադրական հարցերին նվիրված միջազգային գիտաժողով անցկացումը Երևանում եւ նշել, որ տարեցտարի այս տարածաշրջանի համար նման թեմաներով քննարկումները դառնում են արդիական: «Մենք գնահատում ենք այդ բարի ավանդույթը, քանի որ ցանկացած երիտասարդ ժողովրդավարություն միշտ էլ խորհրդի,...
  • 03
    10, 2008
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ ընդգծել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դինամիկ զարգացող դաշնակցային փոխհարաբերությունները եւ ռազմավարական գործընկերությունը: Զրուցակիցներն անդրադարձել են այս տարվա սեպտեմբերին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ Սոչիում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Կողմերը խոսել են նաեւ կովկասյան...
  • 02
    10, 2008
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ռոստովի նահանգի նահանգապետ Վլադիմիր Չուբին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռոստովի նահանգի նահանգապետ Վլադիմիր Չուբին: Զրուցակիցները կարեւորել են երկու երկրների առանձին տարածքային վարչական սուբյեկտների մակարդակով կապերի առավել զարգացումը, եւ նշել, որ այն լավ հիմք է ստեղծում նաեւ միջպետական հարաբերությունների ամրապնդման համար: Հատուկ ընդգծվել է տեղի մեծաթիվ հայ համայնքի դերը, որը յուրօրինակ կամուրջ է կողմերի միջեւ:
  • 02
    10, 2008
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Լատվիայի ՍԴ նախագահ Գունարա Կուտրիսին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լատվիայի Սահմանադրական դատարանի նախագահ Գունարա Կուտրիսին: Կարեւորելով երկու երկրների Սահմանադրական դատարանների միջեւ սերտ համագործակցությունը, Նախագահ Սարգսյանը նման շփումները գնահատել է խիստ օգտակար, որոնց ընթացքում ծնվում են նորանոր գաղափարներ ու ձեռնարկներ: Սերժ Սագսյանն անդրադարձել է նաեւ ընդհանրապես հայ-լատվիական հարաբերություններին, որոնք բոլոր ոլորտներում հաջողությամբ զարգանում են: Նա ասել է, որ օրերս Նյու Յորքում հանդիպել է Լատվիայի...
1
...
1296
1297
1298
1299
1300
1301
1302
1303
1304
1305
1306
...
1326
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2025 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: