• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 04
    04, 2025
    Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպանը Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նոր Զելանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Ջուլիան Թրեյնորը (նստավայրը՝ Մոսկվա): Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախագահ Խաչատուրյանը հույս է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու տարբեր ոլորտներում կապերի խորացմանը։ «Հայաստանը բարձր է գնահատում Նոր Զելանդիայի հետ բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են...
  • 04
    04, 2025
    Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Բաբախանյանի երդման արարողությունը: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորին և մաղթել հաջողություններ:  
  • 03
    04, 2025
     Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Վիետնամի Ազգային ժողովի խոսնակ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությանը Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Վիետնամի Ազգային ժողովի խոսնակ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությանը։ Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանի և Վիետնամի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը։ «Ձեր այցելությունը վկայում է մեր երկու երկրների միջև ձևավորված ջերմ հարաբերությունների մասին, որոնք մեզ համար մեծ նշանակություն ունեն։ Վստահ եմ, որ մեր համագործակցությունը տարբեր ոլորտներում կշարունակի...
  • 01
    04, 2025
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին։ Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը կարևորել է բարձրաստիճան փոխայցելություններն ու հանդիպումները՝ դրանք դիտարկելով որպես երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և քաղաքական օրակարգի ձևավորման առանցքային գործոն։ Նա ընդգծել է, որ համագործակցության շրջանակների ընդլայնման համար անհրաժեշտ է ակտիվացնել համատեղ ջանքերը՝ փոխադարձ հետաքրքրություն...
  • 31
    03, 2025
     Նախագահ Վահագն Խաչատուրյանը և Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այցելել են Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն Նախագահ Վահագն Խաչատուրյանը և Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այցելել են Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և վերջինիս տիկնոջ՝ Էլկե Բուդենբենդերի հետ այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Նախագահները շրջել են կենտրոնում, ծանոթացել իրականացվող ծրագրերին և զրուցել աշակերտների հետ:
  • 31
    03, 2025
    Ի պատիվ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ
Ի պատիվ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ: Պաշտոնական ճաշի ընթացքում նախագահները հանդես են եկել բաժակաճառերով, ընդգծել երկու երկրների միջև առկա կայուն գործընկերային հարաբերությունները և փոխգործակցության առկա ներուժի լիարժեք իրացման հնարավորությունները:  
1
...
48
49
50
51
52
53
54
55
56
57
58
...
1333
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: