Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
27
04, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ուկրաինացի պատմաբան-հայագետ Իրինա Գայուկին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պատմաբան-հայագետ, «Հայոց մշակույթն Ուկրաինայում» հանրագիտարանի և յոթանասունից ավելի գիտական հոդվածների հեղինակ Իրինա Գայուկին: Ողջունելով հյուրին՝ Նախագահը բարձր է գնահատել հայ ժողովրդին և հայոց պատմությանը նվիրված նրա գիտական գործունեությունը և շնորհակալություն հայտնել այն կարևոր աշխատանքի համար, որ որպես հայագետ, տարիներ ի վեր իրականացնում է տկն. Գայուկն Ուկրաինայում: Սերժ Սարգսյանն ընդգծել է հատկապես «Հայոց մշակույթն...
26
04, 2013
Նախագահը մայրաքաղաքում շրջայցի ժամանակ ծանոթացել է խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել մայրաքաղաքում, ծանոթացել Երևանում խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին, այդ թվում՝ կանաչապատման, ճանապարհաշինության, նոր ավտոկայանատեղերի կառուցման և մի շարք այլ ուղղություններով նախատեսված քաղաքաշինական աշխատանքներին: Տարոն Մարգարյանը Նախագահին ներկայացրել է Երևանի Գրիգոր Լուսավորչի, Զաքյան, Խորենացի և Բեյրութի փողոցների միջև ընկած հատվածում գտնվող Մանկական այգու ներկա վիճակն ու...
26
04, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Կովալենկոյին՝ պաշտոնավարման ժամանակաշրջանում հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում ներդրած ջանքերի համար: Նախագահի խոսքով, վերջին մի քանի տարիները բավականին արդյունավետ են եղել Հայաստանի դաշնակից և հիմնական...
25
04, 2013
Նախագահն ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի պատգամավորներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի պատգամավորներին՝ խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսի գլխավորությամբ: Հանրապետության Նախագահը ողջունել է բարեկամության խմբի այցը մեր երկիր և խմբի ստեղծումը համարել ժամանակի պահանջ ու անհրաժեշտություն՝ նկատի առնելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակն ու ինտենսիվությունը: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ բարեկամության խմբի գործունեությունը մեծապես կնպաստի...
25
04, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Բրազիլիայի դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախագահը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունն ու անձնական ներդրումը հայ-բրազիլական հարաբերությունների ամրապնդման գործում՝ նշելով, որ նրա պաշտոնավարման տարիներին երկկողմ հարաբերությունների օրակարգը հարստացել է նոր ծրագրերով ու նախաձեռնություններով: Սերժ Սարգսյանը հույս է...
24
04, 2013
Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Հանրապետության նախագահը արարողությունից հետո ծանոթացել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանի վերակառուցման և ընդարձակման նախագծին ու իրականացվելիք աշխատանքների ժամանակացույցին:
1
...
977
978
979
980
981
982
983
984
985
986
987
...
1344