Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
29
03, 2011
Նախագահ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Գանայի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Գանայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեթ Կորանտեգին (նստավայրը` Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման շրջանում հայ-գանայական հարաբերությունները կզարգանան: Նշելով, որ ՄԱԿ-ի շրջանակներում երկու երկրների միջև առկա է քաղաքական երկխոսություն, Հանրապետության ղեկավարը կարևորել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով համագործակցությունը: Գանայի դեսպանը հեռանկարային է...
29
03, 2011
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյը
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով ս.թ. մարտի 31-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյը: Այցի շրջանակներում Շվեյցարիայի նախագահը հանդիպումներ կունենա Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ, կայցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպում կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, կայցելի Գանձարան և Մայր տաճար: Նախագահ Միշելին Կալմի-Ռեյը կմասնակցի նաև Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան բացման արարողությանը: Պաշտոնական այցի երկրորդ...
27
03, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Իրան
Նախագահ Սերժ Սարգսյանը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերով, այսօր աշխատանքային այցով ժամանել է Թեհրան: Այցի շրջանակում Հանրապետության ղեկավարը հանդիպում է ունեցել Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ: Սերժ Սարգսյանը նախ շնորհավորել է ԻԻՀ նախագահին և Իրանի ժողովրդին՝ Նովրուզի տոնի կապակցությամբ և իր ու ամբողջ հայ ժողովրդի անունից հղել բարեմաղթանքներ: Հանդիպման ընթացքում նախագահներ Սարգսյանը և Ահմադինեժադը քննարկել են երկկողմ փոխշահավետ համագործակցության...
26
03, 2011
Նախագահ Սարգսյանն ընդունել է ՌԴ պետական դումայի «Ռուսաստան-Հայաստան» պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ պետական դումայի «Ռուսաստան-Հայաստան» պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությանը և «Միացյալ Ռուսաստան» կուսակցության «Երիտասարդ գվարդիա» շարժման ներկայացուցիչներին, ովքեր այսօր Երևանում ներկա են գտնվելու Հայաստանի և Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների խաղին: Երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում Նախագահը կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը` ընդգծելով հատկապես պատգամավորական բարեկամության խմբերի մեծ...
25
03, 2011
Նախագահ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել պետական, քաղաքական գործչի հիշատակին:
25
03, 2011
Նախագահ Սարգսյանն ընդունել է լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ բազմակի և օլիմպիական խաղերի չեմպիոն, ՖԻՖԱ-ի, ՈւԵՖԱ-ի և Միջազգային օլիմպիական կոմիտեի ոսկե շքանշանի ասպետ, վաստակավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանին, ում ղեկավարությամբ «Արարատ» ֆուտբոլային թիմը 1973թ. դարձավ Խորհրդային Միության չեմպիոն և գավաթակիր: Երկրի ղեկավարը ողջունել է մեր մեծանուն հայրենակցին Երևանում և նշել, որ տասնյակ տարիներ ամբողջ հայ ժողովուրդը հպարտացել և այսօր էլ շարունակում է հպարտանալ նրանով: «Շատ ուրախ ենք,...
1
...
984
985
986
987
988
989
990
991
992
993
994
...
1196