• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 09
    04, 2013
    Նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը Նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը   Նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ ժողովրդին տրված հետևյալ երդմամբ. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝...
  • 09
    04, 2013
    Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնման կապակցությամբ կազմակերպված զորահանդեսին Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնման կապակցությամբ կազմակերպված զորահանդեսին   Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում մասնակցել է ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնման կապակցությամբ կազմակերպված զորահանդեսին:  
  • 09
    04, 2013
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ կառավարության հրաժարականը Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ կառավարության հրաժարականը   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու օրը, Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականը՝ ստորագրելով համապատասխան հրամանագիրը: Կառավարության հրաժարականի դիմումը Հանրապետության նախագահին ներկայացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետը մինչ կառավարության հրաժարականի դիմումը ներկայացնելը, շնորհավորել է Նախագահ Սերժ Սարգսյանին՝ երկրի ղեկավարի պաշտոնը երկրորդ անգամ...
  • 09
    04, 2013
    Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն   ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողությունից հետո, 2008թ. ձևավորված ավանդույթի համաձայն, Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Հանրապետության նախագահը ծաղիկներ է դրել Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, այնուհետ Պատվո պահակախմբի ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել արցախյան...
  • 09
    04, 2013
    ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցած հյուրերի պատվին տրվել է պաշտոնական ընթրիք ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցած հյուրերի պատվին տրվել է պաշտոնական ընթրիք Հայաստանի Հանրապետության նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցած հյուրերի պատվին այսօր երեկոյան ՀՀ նախագահի նստավայրում տրվել է պաշտոնական ընթրիք:   *** Նախագահ Սերժ Սարգսյանի բաժակաճառը երդմնակալության արարողությանը մասնակցած հյուրերի պատվին տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ   Վեհափա՛ռ Տեր, Սիրելի՛ բարեկամներ, Խորին շնորհակալություն եմ հայտնում Երևան ժամանելու և իմ երդմնակալության արարողությանը մասնակցելու համար: Այսօր հայկական քսաներկուամյա...
  • 08
    04, 2013
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով Հայաստան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահին Նիկոլայ Բորդյուժան տեղեկացրել է կազմակերպության ընթացիկ աշխատանքների և ծրագրերի մասին: Զրուցակիցները քննարկել են նաև ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել Խորհրդի նախկինում...
1
...
985
986
987
988
989
990
991
992
993
994
995
...
1349
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: