Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
27
06, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ Նախագահին ներկայացրել է ՀԱՊԿ անդամ երկրներից ժամանած քաղաքագետների և փորձագետների մասնակցությամբ Երևանում հունիսի 26-27-ին կայացած համաժողովի արդյունքները, Հանրապետության Նախագահի հետ խոսել կազմակերպության ընթացիկ աշխատանքների և ծրագրերի մասին, քննարկել ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող...
26
06, 2013
Լեհաստանում Նախագահը ելույթ է ունեցել Մայդանեկի նախկին համակենտրոնացման ճամբարի համաժողովների կենտրոնում
Նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր այցելել է Լյուբելեցկի մարզ՝ Լյուբլին քաղաքի հարևանությամբ գտնվող Մայդանեկ նախկին համակենտրոնացման ճամբար, որն այժմ վերածվել է թանգարանային համալիրի: Պատվո պահակախմբի ուղեկցությամբ Հանրապետության Նախագահը համալիրի դամբարանում ծաղկեպսակ է դրել հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել համակենտրոնացման ճամբարում նացիստների կողմից վայրագաբար ոչնչացված տասնյակ հազարավոր մարդկանց հիշատակին և գրառում կատարել...
26
06, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել լեհահայ համայնքի պատվիրակների հետ
Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Զամոսչի քաղաքապետարանի «Կոնսուլատ» դահլիճում հանդիպում է ունեցել լեհահայ համայնքի պատվիրակների հետ: Հանրապետության Նախագահը հանդիպման մասնակիցների առջև հանդես է եկել ելույթով: Երեկոյան ավարտելով պաշտոնական այցը Լեհաստան՝ Նախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երևան: *** Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Լեհաստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Սիրելի՛...
26
06, 2013
Ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Լեհաստանի Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու անունից տրվել է պաշտոնական ընթրիք
Ի պատիվ պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած պատվիրակության՝ Լեհաստանի Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու անունից երեկ երեկոյան տրվել է պաշտոնական ընթրիք: Նախագահ Սերժ Սարգսյանն իր բաժակաճառում շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար, ապա անդրադարձել դարերի խորքից եկող հայ-լեհական բարեկամությանը, պատմական սերտ առնչությունների վրա կառուցված միջպետական հարաբերություններին և Լեհաստանի հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ...
25
06, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Լեհաստանի Հանրապետություն
Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԼՀ Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ: Մինչ այդ ԼՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Հայաստանի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի են ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի և Բրոնիսլավ Կոմորովսկու երկկողմ, ապա ընդլայնված կազմով բանակցությունները, որին հաջորդել է երկու երկրների միջև մի շարք ոլորտներում...
25
06, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը հայ-լեհական գործարար համաժողովի փակման արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում ԼՀ Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ այսօր Վարշավայում մասնակցել է հայ-լեհական գործարար համաժողովի փակման արարողությանը: Սերժ Սարգսյանը ողջունել է գործարար համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին, անդրադարձել դարերի խորքից եկող հայ-լեհական բարեկամությանը, երկու երկրների միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությանն ու հայ-լեհական առևտրատնտեսական կապերին, ինչպես նաև հակիրճ ներկայացրել ժամանակակից...
1
...
982
983
984
985
986
987
988
989
990
991
992
...
1361