Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
05
10, 2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձն Ուսուցչի օրվա առթիվ
Սիրելի՛ ուսուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ։ Ուսուցիչ լինելը ոչ միայն մասնագիտություն է, այլև կոչում ու մեծ պատասխանատվություն։ Ամենօրյա աշխատանքով դուք կերտում եք մեր զավակների մտածողության ու գիտելիքի հիմքերը, սերմանում եք առողջ բանականություն և ձևավորում ազատ ու քննադատական միտք։ Դպրոցում ձեր պարտքն ու պատասխանատվությունը ոչ թե գիտելիքի մեխանիկական փոխանցումն է, այլ դրա միջոցով մարդու և քաղաքացու ազատության, արժանապատվության ու բարոյականության...
21
09, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվ
Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության 34-ամյակի կապակցությամբ: Անկախության օրը ոչ միայն պատմական հիշողության պահ է, այլև ապագայի ճանապարհի ելակետ։ 34 տարի առաջ մեր ժողովուրդը կայացրեց վճռական ընտրություն՝ վերագտնելու և վերահաստատելու իր պետականությունը։ Այդ ընտրությունը մեզ պարտավորեցրեց անցնել բարդ ու փորձություններով լի ուղի և դիմակայել պատերազմներին, կորուստներին ու դժվարին մարտահրավերներին։ Բայց նաև այդ ճանապարհը մեզ...
23
08, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 35-ամյակի առթիվ
Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, 35 տարի առաջ մեր նորագույն պատմության ընթացքը նշանավորվեց վճռական նշանակություն ունեցող մի իրադարձությամբ․ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունեց Անկախության հռչակագիրը։ Այդ որոշմամբ դարերի ընդմիջումից հետո վերականգնվեց մեր պետականության գաղափարը և սկսվեց անկախության ճանապարհով ընթացքը։ Հռչակագիրը միայն իրավական փաստաթուղթ չէր։ Այն ազգային կամքի, միասնական նպատակների և նոր ապագայի խորհրդանիշն էր։ Դրանով հստակեցվեց մեր ժողովրդի ձգտումը՝...
09
08, 2025
Հանրապետության նախագահի ուղերձը
Սիրելի հայրենակիցներ, Հարգարժան գործընկերներ և բարեկամներ, Օգոստոսի 8-ը մեր ժողովրդի և ողջ տարածաշրջանի պատմության մեջ հիշատակվելու է որպես այն օրը, երբ խաղաղության ճանապարհը ստացավ իր հստակ ու անշրջելի ուրվագիծը։ Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները ստորագրեցին համատեղ հռչակագիր՝ հաստատելով, որ անցյալի հակասությունները կարող են և պետք է փոխարինվեն փոխադարձ հարգանքի, բարիդրացիության ու համատեղ զարգացման գաղափարներով։ Այս քայլը վկայում...
28
05, 2025
Հանրապետության նախագահի ուղերձը Հանրապետության օրվա առթիվ
Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, Սիրելի հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առթիվ։ 1918 թվականի այս օրը հայ ժողովուրդը վերահաստատեց աշխարհի քաղաքական քարտեզին իր ուրույն տեղն ունենալու միասնական կամքը՝ հիմնելով Հայաստանի Առաջին Հանրապետությունը։ Չնայած գոյատևման կարճ ժամանակահատվածին՝ Առաջին Հանրապետությունն անգնահատելի ազդեցություն ունեցավ մեր ազգային ուղու վրա՝ դառնալով անկախ պետականություն կերտելու...
09
05, 2025
Հանրապետության նախագահի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի՝ մայիսի 9-ի կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք տոնում ենք մայիսի 9-ը՝ Հաղթանակի և խաղաղության տոնը։ Այս օրը խորին հարգանքով ու երախտագիտությամբ խոնարհվում ենք նրանց հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքը նվիրեցին ֆաշիզմի դեմ մղված արդար պայքարին։ Նրանք կռվեցին ոչ միայն իրենց երկրի, այլև ամբողջ մարդկության ազատության և արժանապատիվ ապագայի համար։ Հայ ժողովուրդն իր անգնահատելի ներդրումն է ունեցել այդ պատմական հաղթանակում։ Հարյուր հազարավոր հայորդիներ մարտնչել են ամենատարբեր ռազմաճակատներում՝...
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
...
81