• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 25
    05, 2020
    Այն զանգը, որ ավանդաբար պետք է հնչեր դպրոցում, թող հնչի, առաջին հերթին, ձեր սրտում, ձեր հոգում. նախագահի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ Այն զանգը, որ ավանդաբար պետք է հնչեր դպրոցում, թող հնչի, առաջին հերթին, ձեր սրտում, ձեր հոգում. նախագահի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ Սիրելի շրջանավարտներ, Այս տարի դպրոցական վերջին զանգը որպես միջոցառում անսովոր է՝ առանց առանձնահատուկ հանդիսությունների: Սակայն հանդիսություններն իրականում ընդամենը երևույթի արտաքին մասն են: Դուք ավարտում եք դպրոցն, ավարտվում է ձեր կյանքի մի հետաքրքիր, հուզումնալից ու զգացմունքային շրջան: Այլևս դպրոցական չեք: Գիտեմ՝ սա տխրությամբ եք արձանագրում: Սակայն, միևնույն ժամանակ, ուրախ եք, որ մեծացել ու հասունացել եք, որ կարող եք ավելի ինքնուրույն շարժվել առաջ, որ ընդառաջ եք գնում նոր...
  • 08
    05, 2020
    Հաղթանակը տարիք չունի և երբեք չի ծերանում. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման օրվա առթիվ Հաղթանակը տարիք չունի և երբեք չի ծերանում. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման օրվա առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ։ Այսօր բոլորս կցանկանայինք այցելել Հաղթանակի հուշարձաններ և մեր հերոսների շիրիմներին։ Կցանկանայինք ավելի ջերմ ու անմիջական շնորհավորել մեր վետերաններին։ Սակայն, վստահաբար, բոլորս գիտակցում ենք, որ համավարակի պայմաններում պետք է ցուցաբերել առավելագույն պատասխանատվություն և զգոնություն։ Սիրելի՛ հայրենակիցներ, Հաղթանակը տարիք չունի և երբեք չի ծերանում: 1992...
  • 01
    05, 2020
    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Աշխատանքի օրն է: Այս տարի այն անցնում է արտակարգ դրության պայմաններում, ոմանց՝ բուժաշխատողի, տաքսու և շտապօգնության մեքենայի վարորդի, ոստիկանի ու փրկարարի, նրանց մյուս գործընկերների համար՝ նույնիսկ անընդհատ աշխատանքային ռեժիմով: Առաջին հերթին ուզում եմ շնորհավորել և երախտիքի ու բարեմաղթանքի խոսքեր հղել հենց ա՛յդ ոլորտների մարդկանց, հատկապես բժիշկներին ու բուժաշխատողներին, որոնց համար այս օրերին հիվանդանոցը թե՛ տուն է, թե՛ ընտանիք: Նրանք արժանի են...
  • 23
    04, 2020
    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Հայոց Ցեղասպանության 105-ամյակի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Հայոց Ցեղասպանության 105-ամյակի առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, Այս տարի Հայոց Ցեղասպանության զոհերի տարելիցն անցնում է համավարակի պարտադրած արարողակարգով: Սակայն մեր հարգանքի տուրքը մեր սուրբ նահատակների հիշատակին երբեք չի չափվել միայն Եղեռնի հուշահամալիր կամ Հայոց Ցեղասպանության այլ հուշարձաններ այցելությամբ: Մենք հիշում ենք մեր զոհերին մշտապես ու ամենուր՝ աշխարհում ուր էլ որ լինենք, աղոթում ենք նրանց համար մեր հոգում և մտքում՝ անուն առ անուն: Հիշողությունն ու կորստի ցավը՝ միահյուսված...
  • 15
    04, 2020
    Մենք այսօր հայրենասիրության, պրոֆեսիոնալիզմի, մարդասիրության և բարոյականության թեստ ենք հանձնում. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Մենք այսօր հայրենասիրության, պրոֆեսիոնալիզմի, մարդասիրության և բարոյականության թեստ ենք հանձնում. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը  Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ, Կորոնավիրուսի համավարակի հաղթահարման պայքարը շարունակվում է։ Մենք ապրում և աշխատում ենք արտակարգ դրության պայմաններում: Այդ պայմանները երբեմն կարող են խիստ թվալ: Սակայն բոլորս պետք է գիտակցենք, որ ձեռնարկվող գործողություններն անհրաժեշտ են: Անհրաժեշտ են կյանքեր փրկելու և ձեզնից յուրաքանչյուրի առողջության պահպանման եւ պաշտպանության համար: Սա պայքար է անտեսանելի թշնամու դեմ: Պետք է գիտակցենք, որ ցանկացած դժվարություն ժամանակավոր է...
  • 11
    04, 2020
    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Քրիստոսի hրաշափառ hարության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Քրիստոսի hրաշափառ hարության տոնի առթիվ Սիրելի հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, Շնորհավորում եմ Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ։ Սուրբ Զատիկը մեր եկեղեցու և ժողովրդի ամենամեծ տոներից մեկն է: Այս տարի այն նշում ենք առանձնահատուկ իրավիճակում՝ արտակարգ դրության պայմաններում։ Իրավիճակով պայմանավորված՝ մեր աղոթքները և ապաշխարանքի խոսքերը, որ պետք է հնչեին եկեղեցիների և վանքերի կամարների ներքո, այսօր հնչում են մեր ընտանեկան օջախի տանիքի տակ։ Մեր բազմապիսի խնդրանքները, որ ավանդաբար Սուրբ Զատիկի օրերին...
1
...
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
...
82
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: