Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
02
03, 2018
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Դիվանագետի օրվա առթիվ
Հարգելի՛ դիվանագետներ, Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ։ Անկախությունից ի վեր Հայաստանի դիվանագիտությունը կարևոր ձեռքբերումներ է ունեցել, որի արդյունքում մեր երկիրն այսօր միջազգային բեմահարթակում ներկայանում է որպես վստահելի, կանխատեսելի և պատասխանատու գործընկեր: Դրանում իրենց դերակատարումն ունեն արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում և արտերկրում գործող շուրջ վեց տասնյակ ներկայացուցչություններում աշխատող դիվանագետները։ Ձեր նվիրումը և աշխատանքը նկատելի...
20
02, 2018
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, 1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց որոշում, որով արտահայտում էր արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը: Երեք տասնամյակ առաջ Արցախի արդար պահանջին ու պայքարին միացավ ողջ հայությունը: Այսօր նշում ենք այդ պատմական շրջադարձային իրադարձության 30-րդ տարեդարձը, որն Արցախի Հանրապետությունն իրավամբ հռչակել է Արցախի վերածննդի օր: Ավելին, այն դարձավ հայ ժողովրդի վերածննդի օրը: Մոնթեն ճիշտ էր ասում, երբ պնդում էր, որ եթե...
17
02, 2018
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Մյունխենի անվտանգության համաժողովում
Հարգելի՛ գործընկերներ, Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Իշինգերին՝ համաժողովին մասնակցելու հրավերի համար: Ողջունում եմ այս քննարկման բոլոր մասնակիցներին: Նման միջոցառումները նպաստում են բաց ու անկաշկանդ մթնոլորտում տեսակետներ և մոտեցումներ փոխանակելուն: Ինչպես ասում են՝ աշխարհագրությունը ճակատագիր է, բայց, կարծում եմ, որ այն նաև կենսագրություն է։ Դա մենք գիտենք սեփական փորձից: Մեր անցած ճանապարհի արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ...
14
02, 2018
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Արցախի ազատամարտիկների միության 7-րդ համաժողովի մասնակիցներին
Համաժողովի հարգարժա՛ն մասնակիցներ և հյուրեր, Սիրելի՛ ազատամարտիկներ, Իմ սիրելի՛ մարտական ընկերներ, Սրտանց ողջունում եմ ձեզ և հաջողություն մաղթում Արցախի ազատամարտիկների միության 7-րդ համաժողովի աշխատանքներին: Իմ ողջույններն ու բարեմաղթանքներն եմ հղում նաև մեր բոլոր զինակից ընկերներին, նրանց հարազատներին և մերձավորներին: Ասում եմ՝ «մեր», քանի որ ինձ ձեզնից չեմ առանձնացնում: Արցախն իրեն պարտադրված պատերազմ մտավ՝ դառնալով ընդարձակ ռազմաբեմ, և դուրս եկավ՝ որպես իր...
28
01, 2018
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը մեր երկրի վահանն են, մեր հպարտությունը: Մեր բանակը, լինելով մեր ժողովրդի անվտանգության հուսալի երաշխիքը, նաև տարածաշրջանային կայունության շատ կարևոր բաղադրիչն է: Մենք գիտենք, թե ինչ է նշանակում պետականության և կանոնավոր բանակի բացակայություն և գիտենք, թե որքան թանկ ենք վճարել դրա համար: Ծանր փորձություններ տեսած ազգի համար սեփական բանակի գոյությունն իսկ ունի...
24
01, 2018
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին
Խորհրդարանական վեհաժողովի hարգարժա՛ն նախագահ, Հարգելի՛ պարոն Գլխավոր քարտուղար, Վեհաժողովի հարգելի՛ անդամներ, Նախ ջերմորեն ողջունում եմ ձեզ ու իհարկե շնորհավորում Ձեզ, հարգարժա՛ն պարոն Նիկոլետի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Հիրավի, Ձեզ վիճակվել է նախագահել մեր Վեհաժողովը բավական բարդ ժամանակաշրջանում: Հավատացած եմ, որ Ձեր երկարամյա փորձն ու անձնական որակներն ավելի քան պահանջված են մեր կառույցի հետագա հաջողության և...
1
...
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
...
82