Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
01
07, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի մասնակիցներին
Ջերմորեն ողջունում եմ Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի մասնակիցներին։ Հայրենիքում և սփյուռքում պարբերաբար կազմակերպվող ձեր մասնագիտական համագումարներն իրենց վրա են վերցրել շատ կարևոր առաքելություն` համախմբել հայրենիքի և սփյուռքի բժշկական ներուժը, համատեղ ծրագրերով զարգացնել առողջապահական համակարգերը Հայաստանում և Արցախում։ Սա հայրենիքի և սփյուռքի արդյունավետ համագործակցության լավագույն օրինակ կարող է հանդիսանալ։ Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակի տարում կազմակերպվող հերթական...
06
06, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը «Միդեմ» միջազգային երաժշտական փառատոնում
Սիրելի՛ բարեկամներ, Հարգելի՛ ներկաներ, Ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ աշխարհահռչակ երաժշտական փառատոնում` «Միդեմում»։ Արդեն շուրջ կես դար Լազուրե ափն ամեն տարի իր շուրջն է համախմբում համաշխարհային մեծության անունների և մշակութային մեծ ուղի ոտք դրած երիտասարդների, որոնց համար հմայիչ այս քաղաքն ու հեղինակավոր հարթակները ոչ միայն պատվաբեր, այլ երբեմն բախտորոշ նշանակություն ունեն հետագա կայացման տեսանկյունից։ «Միդեմ» միջազգային երաժշտական փառատոնում Հայաստանն...
28
05, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ: Մայիսի 28-ն անկասկած մեր պատմության ամենապայծառ էջերն է զարդարում: Այն մեր ժողովրդի համար սեփական ուժերով ապրելու իր իրավունքը հերոսաբար պաշտպանելու փառահեղ օրինակ էր և դարավոր ընդմիջումից հետո հայկական պետության վերականգնման փայլուն սկիզբ: Թուրքական բանակի դեմ Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում տարած մայիսյան հաղթանակները փրկեցին Արևելյան Հայաստանի վերջին հողակտորները և դրանց վրա...
22
05, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Արևելյան գործընկերության չորրորդ գագաթնաժողովում
Լատվիայի հարգարժա՛ն վարչապետ Ստրաույումա, Եվրոպական խորհրդի հարգարժա՛ն նախագահ Տուսկ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Շնորհակալություն եմ հայտնում Լատվիայի իշխանություններին ու ԵՄ մեր գործընկերներին` Արևելյան գործընկերության չորրորդ գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Արևելյան գործընկերության մեկնարկից սկսած մենք այն դիտարկել ենք որպես ԵՄ հետ համագործակցությունը խորացնելու, մեր հասարակությունների միջև շփումները խրախուսելու, տարբեր ոլորտային...
21
05, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը
Մեծարգո՛ նախագահ Դոլ, Հարգելի՛ գործընկերներ, Նախ շնորհակալություն եմ հայտնում նախագահ Դոլին այս ձևաչափով հանդիպմանը մասնակցելու հրավերի և այն բարձր մակարդակով կազմակերպելու համար: Պարո՛ն նախագահ, Հայաստանի եվրոպական օրակարգը մնում է մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից, և մենք հանձնառու ենք խորացնելու և էլ ավելի ամրապնդելու մեր համագործակցությունը ԵՄ հետ: Արևելյան գործընկերությունն այսօր հեշտ ժամանակներ չի ապրում, սակայն մենք չենք...
14
05, 2015
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովում
Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական համաժողովի հարգելի՛ մասնակիցներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Պատիվ ունեմ Հայաստանի Հանրապետության անունից ողջունելու ձեզ Եվրոպական կրթական տարածքի համար իսկապես կարևոր այս միջոցառման շրջանակներում: Ակնհայտ է, որ բարձրագույն կրթությունն այն հիմնասյունն է, որի վրա կառուցվում են գիտելիքահենք հասարակությունները: Այս առումով Բոլոնիայի բարեփոխումները վերափոխեցին Եվրոպայի բարձրագույն կրթության նկարագիրը՝ ապահովելով ուսանողների շարժունությունը և...
1
...
47
48
49
50
51
52
53
54
55
56
57
...
82