24
10, 2014

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Էլվիրա Ուզունյանին՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել օպերային երգչուհի Էլվիրա Ուզունյանին՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:

«Հարգելի՛ տիկին Ուզունյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ:

Դուք իրավամբ համարվում եք հայ նշանավոր օպերային երգչուհիներից մեկը, ով իր ուրույն խոսքն է ասել և իր ինքնատիպ հետքն է թողել հայ երգարվեստում: Մեր հանդիսատեսը Ձեզ սիրում և գնահատում է նաև այսօր:

Ձեր վառ արտիստականությունը դրսևորվեց նաև կինոյում, որտեղ հանդիսատեսին ներկայացաք նաև որպես դերասանուհի:

Մեր հասարակությունը թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում բարձր է գնահատում Ձեր հասարակական գործունեությունը, որն ուղղված է երիտասարդ տաղանդների հայտնաբերման և աջակցության նվիրական նպատակին:

Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն, երկար տարիների կյանք և նոր հաջողություններ Ձեր շնորհակալ նախաձեռնություններում»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

 

 

← Վերադառնալ