10
12, 2015

Ավարտվել է մրցույթի անցկացման համար փաստաթղթերի ընդունման ժամկետը

Ավարտվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի փաստաթղթերի ընդունման ժամկետը: Մրցութային հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու նպատակով ս.թ. նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 10-ը դիմել են հետևյալ անձինք`

Անուշավան Հազարապետի Զաքարյանը՝ ծնված 1954թ.,
Ավթանդիլ Գարեգինի Գրիգորյանը՝ ծնված 1948թ.,
Անահիտ Եղիշեի Արշակյանը՝ ծնված 1957թ.,
Արմեն Արտավազդի Ամիրյանը` ծնված 1967թ.,
Գոհար Գագիկի Գասպարյանը՝ ծնված 1981թ.,
Սուսաննա Վրեժի Հովհաննիսյանը՝ ծնված 1974թ.,
Վարդան Միքայելի Ալեքսանյանը՝ ծնված՝ 1971թ.:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի 16-րդ կետի համաձայն, մրցութային հանձնաժողովը, ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը, կորոշի մրցույթի հաղթողին:
 

← Վերադառնալ