18
05, 2018

Նախագահը հյուրընկալել է Երևանի թիվ 7 նախակրթարանի մի խումբ սաների

Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր իր նստավայրում հյուրընկալել է Երևանի թիվ 7 նախավարժարանի մի խումբ սաների:
Օրեր առաջ Հանրապետության Նախագահն իր նստավայրի մոտ պատահաբար հանդիպել էր փոքրիկներին և նրանց հրավիրել նախագահական նստավայր՝ խոստանալով պաղպաղակ հյուրասիրել:

Իր փոքրիկ հյուրերին  Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախ ցույց է տվել իր աշխատասենյակը, որտեղ զրուցել է նրանց հետ, ծանոթացրել նախագահական իշխանության խորհրդանշանի նշանակությանը և պատմությանը:

Այնուհետև երեխաները Հանրապետության Նախագահի հետ վայելել են նրա խոստացած և հյուրասիրած պաղպաղակը:
 

← Վերադառնալ