Մամլո հաղորդագրություններ
Նախագահի նստավայրում կազմակերպվել է ընդունելություն՝ ի պատիվ Տնտեսական ֆորումի մասնակիցների

09.10.2018

Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր կազմակերպվել է ընդունելություն՝ ի պատիվ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում կայանալիք Տնտեսական ֆորումի մասնակիցների:

Տնտեսական ֆորումը, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 10-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, անցկացվում է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո:
 

← Վերադառնալ


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: