05
12, 2018

Նախագահ Սարգսյանը Գյումրիում այցելել է Մհեր Մկրտչյանի և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարաններ

Աշխատանքայի այցով Գյումրիում գտնվող նախագահ Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան:

Գյումրու Վարպետաց փողոցում գտնվող՝ 19-րդ դարի վերջին կառուցված պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շենքում տեղակայված թանգարանում ներկայացված է մեծ գյումրեցու, սիրված արվեստագետի, ուրախ ու տխուր մարդու կյանքն ու գործունեությունը։

Նախագահ Սարգսյանն ասել է, որ կինոյի և թատրոնի մեծ կատակերգուին ժողովուրդը սիրում էր և այսօր էլ սիրում է անմնացորդ, հուզվում, հրճվում նրա մարմնավորած կերպարներով: Նա սիրված էր ոչ միայն Հայաստանում։ «Մհեր Մկրտչյանը և նրա ֆիլմերը մեր սերնդի կյանքի մի մասն էին, և ինձ համար շատ կարևոր է, որ հաջորդ սերունդները ևս ճանաչեն նրա արվեստը»,- ասել է նախագահՍարգսյանը։

Նախագահ Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը այցելել են նաև Գյումրիում գտնվող Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան: Նախագահին են ներկայացվել թանգարանի ցուցանմուշները, որոնք վերաբերում են Իսահակյանի կյանքի տարբեր շրջաններին և գրական գործունեությանը:

Նախագահը շրջել է թանգարանով, հիշել հետաքրքիր պատմություններ, որոնք վերաբերում են մեծ Վարպետին, այդ թվում և՝ կապված իր մանկության հետ:

 

← Վերադառնալ