• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 18
    11, 2011
    Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Երևանի նորընտիր քաղաքապետի երդմնակալության հանդիսավոր արարողությանը Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանի ավագանու նիստում մայրաքաղաքի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Նախագահը շնորհավորել է Տարոն Մարգարյանին, Երևանի քաղաքապետի պատվաբեր և պատասխանատու պաշտոնում մաղթել նրան հաջողություն և արդյունավետ աշխատանք: *** Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը Վեհափա՛ռ Տեր, Երևանի ավագանու հարգելի՛ անդամներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Շնորհավորում եմ բոլորիս...
  • 18
    11, 2011
    Սերժ Սարգսյանը մասնակցել է Ցվետանա Պասկալևայի «Ղարաբաղի վերքերը» ֆիլմաշարի տեսասկավառակների շնորհանդեսին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Արմենիա-Մարիոթ հյուրանոցում մասնակցել է բուլղարացի ռեժիսոր Ցվետանա Պասկալևայի «Ղարաբաղի վերքերը» ֆիլմաշարի տեսասկավառակների շնորհանդեսին: Տեսասկավառակները բաղկացած են արցախյան ազատամարտի վերաբերյալ ռեժիսորի 7 վավերագրական ֆիլմերից, որոնք ձայնագրվել են 6 լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և բուլղարերեն: Ցվետանա Պասկալևան շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ համաշխարհային վավերագրության համար կարևոր ու մեծ այս...
  • 16
    11, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրուց է ունեցել Իրանի Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրուց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են Իրանի Նախագահի՝ Հայաստան կատարելիք այցին վերաբերող հարցեր: Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Իրանի Նախագահները զրուցել են նաև երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի շուրջ, մասնավորապես՝ մտքեր փոխանակել ենթակառուցվածքային և ընթացիկ տնտեսական ծրագրերի վերաբերյալ:
  • 16
    11, 2011
    Սերժ Սարգսյանն ընդունել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին: Հանրապետության ղեկավարը ողջունել է Քեթրին Էշթոնին և նշել, որ Հայաստանը կարևորում է Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդումն ու շարունակական խորացումը: Նախագահը գոհունակությամբ է նշել, որ վերջին շրջանում զգալիորեն ակտիվացել է երկխոսությունը ԵՄ գործընկերների հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ...
  • 15
    11, 2011
    Սերժ Սարգսյանն ընդունել է միջազգային մարքեթինգի պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ-ի հյուսիսարևմտյան համալսարանի Ջոն Քելլոգի մենեջմենթի բարձրագույն դպրոցի միջազգային մարքեթինգի պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերին: Նախագահը ողջունել է պրոֆեսոր Կոտլերին և վստահություն հայտնել, որ նրա այցը մեր երկիր օգտակար կլինի շուկայագիտության և բիզնեսի կազմակերպման հմտությունները կատարելագործելու մեծ ձգտում ունեցող Հայաստանի երիտասարդության ու գործարար համայնքի համար, ովքեր անհամբերությամբ սպասում են աշխարհահռչակ պրոֆեսորի հետ հանդիպմանը, նրա...
  • 12
    11, 2011
    Սերժ Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Մովսիսյանին՝ ծննդյան օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել և ծննդյան օրվա առթիվ շնորհավորել ու բարեմաղթանքներ հղել Հայաստանի զարգացման, պետականության կայացման ու ամրապնդման գործում իր նշանակալի ներդրումն ունեցած, վաստակաշատ պետական և հասարակական գործիչ Վլադիմիր Մովսիսյանին:
1
...
1066
1067
1068
1069
1070
1071
1072
1073
1074
1075
1076
...
1335
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: