Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
19
02, 2011
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել «Ուրարտու. Վանի թագավորություն» խորագրով նոր ցուցադրությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի պատմության պետական թանգարանում ներկա է գտնվել «Ուրարտու. Վանի թագավորություն» խորագրով նոր ցուցադրությանը, որում տասնամյա ընդմիջումից հետո ներկայացված են Քա. IX-VIդդ. Վանի թագավորության մշակույթը, արվեստն ու պատմությունը: Հանրապետության ղեկավարը ծանոթացել է 1937թ. սկիզբ առած և մինչ այսօր Հայաստանի տարածքում շարունակվող հնագիտական պեղումներից հայտնաբերված շուրջ 1000 գտածոյի բացառիկ ընտրանուն: Նշվել է, որ համալրված մշտական ցուցադրության ավելի քան 70...
19
02, 2011
Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի և դրամավարկային կոմիտեի անդամների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում հանդիպում է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի և դրամավարկային կոմիտեի անդամների հետ: Հանդիպման մասնակիցները քննարկել են գնաճի ներկա զարգացումների առանձնահատկությունները, գնաճը պայմանավորող հիմնական գործոնները, այդ թվում` միջազգային ապրանքային շուկաներում պարենային և հումքային ապրանքների գների միտումները և ազդեցությունը ներքին ապրանքային շուկաների վրա: Կարևորվել են գնաճի զսպման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, այդ թվում` դրամավարկային...
17
02, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանիին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց, արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանիին: Ընդգծելով, որ հարևան երկու պետությունների միջև գոյություն ունեցող բարձր մակարդակի հարաբերությունները շարունակում են զարգանալ փոխվստահության և բարիդրացիության մթնոլորտում, զրուցակիցներն անդրադարձել են մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների...
17
02, 2011
Քաղաքական կոալիցիայի կողմերի` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի միջև ստորագրվել է «Քաղաքական կոալիցիայի հայտարարություն»
Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում քաղաքական կոալիցիայի կողմերի` Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության միջև ստորագրվել է «Քաղաքական կոալիցիայի հայտարարություն»: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից այն ստորագրել է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և «Օրինաց երկիր» կուսակցության կողմից` ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: *** Քաղաքական կոալիցիայի...
17
02, 2011
Նախագահ Սարգսյանն ընդունել է ՉԺՀ արտաքին գործերի նախարար Յան Ձիեչին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար Յան Ձիեչին: Հանրապետության ղեկավարը ողջունել է հյուրին և վստահություն հայտնել, որ նրա այցը մեր երկիր նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև հարաբերությունների հետագա խորացման համար, ինչպես նաև կնպաստի Նախագահ Հու Ձինթաոյի հետ իր հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը: Նախագահը շնորհակալություն է հայտնել Չինաստանի ղեկավարությանը և ժողովրդին` Հայաստանի...
17
02, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ
ՀՀ նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Նիստում քննության են առնվել ներկա և հնարավոր մարտահրավերներին դիմակայելու համակարգային կարողությունները, դրանց ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերի արդյունավետության բարձրացման հարցեր:
1
...
1120
1121
1122
1123
1124
1125
1126
1127
1128
1129
1130
...
1325