Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
20
10, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է եվրոպական եւ եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդենաուին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է եվրոպական եւ եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդենաուին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Նախագահ Սարգսյանը ողջունել է տիկին Քեյդենաուի առաջին այցը Հայաստան եւ շնորհավորել նրան նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Տիկին Քեյդենաուն Նախագահին է փոխանցել...
20
10, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Հայաստանի շախմատի ակադեմիայի շենքի բացման արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնանորոգված շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջել է շենքում, ծանոթացել ստեղծված պայմաններին:
17
10, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ուկրաինայի արդյունաբերական քաղաքականության նախարարին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ուկրաինայի արդյունաբերական քաղաքականության նախարար, հայ-ուկրաինական առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Վլադիմիր Նովիցկուն։ Նախագահ Սարգսյանն ընդգծել է հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի աշխատաքն ակտիվացնելու եւ ավելի համակարգված դարձնելու անհրաժեշտությունը` նշելով, որ այն լուրջ խթան կլինի տնտեսական գործակցության զարգացման համար: Կողմերը համակարծիք են եղել, որ երկու երկրների միջեւ...
16
10, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Աստանա
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Ղազախստանի "Մարիբուլակ" զորավարժարանում այսօր հետեւել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Արագ արձագանքման հավաքական ուժերի "Փոխգործակցություն 2009" զորավարժությունների ավարտական փուլին: Հոկտեմբերի 12-16-ը Ղազախստանում կայացած զորավարժությունն առաջինն էր Արագ արձագանքման ուժերի ստեղծումից հետո: Զորավարժությանը Հայաստանը մասնակցում էր մեկ վաշտով եւ շարային սպաներով` ընդհանուրը 110 զինծառայող: Զորավարժությունը նպատակ էր...
15
10, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Աստանա
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Աստանա, որտեղ ներկա կգտնվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հետ համատեղ “Փոխգործակցություն 2009” զորավարժությունների ակտիվ փուլին: Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
14
10, 2009
Նախագահ Սարգսյանը Թուրքիայի իր գործընկերոջ հրավերով ժամանել է Բուրսա` դիտելու Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի Նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավերով հոկտեմբերի 14-ի երեկոյան ժամանել է Բուրսա` դիտելու Թուրքիայի եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը: ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում էին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, փոխարտգործնախարարներ Արման Կիրակոսյանը եւ Շավարշ Քոչարյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ու արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան այլ պետական ծառայողներ: Երկրի ղեկավարին ուղեկցել են նաեւ մի քանի տասնյակ հայ լրագրողներ: Սա...
1
...
1178
1179
1180
1181
1182
1183
1184
1185
1186
1187
1188
...
1289