Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
07
12, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի պետնախարար Անվար Գարգաշին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի պետնախարար Անվար Գարգաշի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով բարձրաստիճան հյուրերին` Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նրանց այցը, ինչպես նաեւ վերջին ժամանակաշրջանում ակտիվացած բարձր մակարդակի այցելությունները դրական դերակատարություն կունենան Հայաստանի ու Էմիրությունների միջեւ հարաբերությունների ամրապնդման գործում: Գոհունակությամբ նշելով երկու երկրների դինամիկ զարգացող...
04
12, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ ԱԴԾ սահմանապահ կառույցի ղեկավարի տեղակալին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ կառույցի ղեկավարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ստրելցովին: Նա Հանրապետության Նախագահին է ներկայացրել Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության նոր պետ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովին: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հետեւողականորեն ամրապնդվող ռազմավարական գործընկերությունը եւ կարեւորել է այդ ուղղությամբ...
03
12, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի տեղակալ Սելեսթա Վոլանդերին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության փոխնախարարի տեղակալ Սելեսթա Վոլանդերին: Ողջունելով հյուրին` Նախագահ Սարգսյանն ասել է. "Հայ-ամերիկյան հարաբերություններն ավանդաբար կրում են ջերմ, բարեկամական բնույթ, եւ մենք շահագրգռված ենք դրանց հետագա խորացմամբ: Հայաստանը բարձր է գնահատում մեր երկրի անկախացումից ի վեր Միացյալ Նահանգների կառավարության կողմից ցուցաբերվող օժանդակությունը: Մենք նաեւ չափազանց բարձր ենք գնահատում մեր տարածաշրջանում կայունության...
03
12, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Արտաշես Գեղամյանի գրքերի շնորհանդեսին
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 3-ին ներկա է գտնվել "Ազգային Միաբանություն" կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի հեղինակած "Հայացք ապագային" եւ "Հարավային Կովկաս: Շախմատային մեծ պարտիա" երկու նոր գրքերի շնորհանդեսին: "Արմենիա-Մերիոթ" հյուրանոցում տեղի ունեցած շնորհանդեսին նշվել է նաեւ հեղինակի ծննդյան 60-ամյակը: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Արտաշես Գեղամյանին գրքերի հրապարակման եւ հոբելյանի կապակցությամբ, մաղթել քաջառողջություն եւ հաջողություններ:
02
12, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Ավետիք Իսահակյանի` Երեւանում գտնվող տուն-թանգարան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ավետիք Իսահակյանի` Երեւանում գտնվող տուն-թանգարան: Նախագահը Վարպետի թոռան` Ավիկ Իսահակյանի ուղեկցությամբ շրջել է հիմնանորոգված տուն-թանգարանում, ծանոթացել մեծ բանաստեղծի կյանքին եւ գործունեությանը վերաբերող ցուցանմուշներին: Երկրի ղեկավարը զրուցել է թանգարանի աշխատակիցների հետ, նաեւ հետաքրքրվել, թե ինչ հաճախականությամբ է թանգարանն այցելուներ ունենում: Աշխատակիցները վստահեցրել են, որ այցելուների պակաս չունեն, եւ որ նրանց մեջ մեծ թիվ են կազմում...
01
12, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է “Լորի” ադամանդի մշակման գործարան
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 1-ին այցելել է Նոր Հաճընում գտնվող “Լորի” ադամանդագործական ընկերություն: Այն հիմնվել է 1992թվականին: Երկրի ղեկավարը շրջել է ձեռնարկությունում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին եւ առկա խնդիրներին: Շրջայցից հետո անցկացված խորհդակցության ընթացքում, որին մասնակցել են էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, “Լորիի” ղեկավարները, հնդկական “Fire stone" ադամանադագործական ընկերության ներկայացուցիչները, խոսվել է ադամանդագործության ոլորտի խնդիրների եւ դրանց հնարավոր...
1
...
1183
1184
1185
1186
1187
1188
1189
1190
1191
1192
1193
...
1304