• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 21
    07, 2010
    Նախագահ Սարգսյանն այցելել է Սեւանա լճի ափին տեղակայված "Միասին" երիտասարդական շարժման ճամբար Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սեւանա լճի ափին տեղակայված "Միասին" երիտասարդական շարժման ճամբար, որտեղ երկրորդ տարին անընդմեջ իրենց ակտիվ և ուսուցողական հանգիստն են անցկացնում "Միասին 2010" համահայկական երիտասարդական կրթական ֆորումի մասնակիցները: Նախագահը հետաքրքրվել է երիտասարդների առօրյայով, ճամբարից ստացած տպավորություններով ու կրթական ծրագրի շրջանակներում ձեռք բերած գիտելիքներով: Սերժ Սարգսյանը ողջունել է "Միասին"-ի ակտիվ գործունեությունը եւ խրախուսանքի խոսքեր ասել շարժման...
  • 21
    07, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է “Միասին” երիտասարդական շարժման մասնակիցների հարցերին Պարոն Նախագահ, շնորհակալ ենք մեզ այցելելու եւ «Միասին» շարժմանն աջակցելու համար: Չնայած մենք գտնվում ենք ճամբարում եւ անցկացնում ենք բավականին հետաքրքիր ու բովանդակալից ժամանակ, սակայն մենք ունենք բոլոր հնարավորությունները` հեռուստատեսությամբ եւ ինտերնետով ծանոթանալու մեր երկրում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին: Հարցս հետեւյալն է` ինչպե՞ս կբնութագրեիք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլը` հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների...
  • 19
    07, 2010
    Նախագահ Սարգսյանն ընդունել է “Փյունիկ” բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է “Փյունիկ” բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը: Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության եւ առողջապահության ոլորտներում հանրությանն օգտակար լինելու հիմնադրամի առաքելությունը: Նախագահի խոսքով, նման հաստատություններն ավելի հեշտ են կարողանում գտնել ճանապարհը դեպի հասարակ մարդկանց սրտերը, եւ այդ առումով, դրանք կարեւոր ու արդիական դերակատարություն ունեն: “Փյունիկ” բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն...
  • 17
    07, 2010
    ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ սահմանային անցակետերի արդիականացման եւ կառավարման հիմնահարցերի վերաբերյալ:
  • 17
    07, 2010
    ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ ՀՀ Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Անվտանգության խորհուրդը քննարկել և հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգին: Երկրի ղեկավարն Անվտանգության Խորհրդի անդամներին տեղեկություններ է տրամադրել արտաքին քաղաքականության վերջին զարգացումների վերաբերյալ:
  • 17
    07, 2010
    Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Սամբոյի առաջին միջազգային պատանեկան մրցաշարի բացմանը Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի “Միկա” սպորտային համալիրում ներկա է գտնվել Սամբոյի առաջին միջազգային պատանեկան մրցաշարի բացմանը` նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակին: Մրցաշարն անցկացվում է ի հիշատակ ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանի:
1
...
1193
1194
1195
1196
1197
1198
1199
1200
1201
1202
1203
...
1357
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: