Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
14
07, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն
Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանության աշխատակազմին: Գոհունակությամբ ընդգծելով հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը, Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ դրանք կշարունակեն հաջողությամբ զարգանալ եւ ընդլայնվել:
14
07, 2008
Հուլիսի 14-ին նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Ջերմուկում անցկացվող համահայկական երիտասարդական «Բազե» հավաքի մասնակիցներին
Հուլիսի 14-ին նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Ջերմուկում անցկացվող համահայկական երիտասարդական «Բազե» հավաքի մասնակիցներին: Նախագահը զրուցել է երիտասարդների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով: Սերժ Սարգսյանը ծանոթացել է «Բազե-քանդակ», եւ «Բազե-նկարիչ» մրցույթներում ցուցադրված աշխատանքներին, ինչպես նաեւ ներկա է գտնվել «Բազե-բանավեճ» մրցույթին: Օրն ավարտվել է ուշ երեկոյան խարույկի շուրջ` բազեականների երգուպարով:
14
07, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը ՀՀ քաղաքացիներին եւ բոլոր հայորդիներին Ջերմուկ, «Բազե» համահայկական երիտասարդական հավաք
Սիրելի երիտասարդներ, Ջերմորեն ողջունում եմ ձեզ գեղատեսիլ Ջերմուկում: «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը կարծես աշխարհասփյուռ մեր ժողովրդի մանրակերտը լինի: «Աշխարհի ամենատարբեր ծայրերից Հայաստանում եւ հանուն հայոց իղձերի»` այսպիսին եմ ես պատկերացնում «Բազե»-ի յուրօրինակ խորագիրը: Այս հավաքները նաեւ պատգամ ունեն. դա մեր ազգային միասնության ու հանուն Հայաստանի գործելու պատգամն է: Արդեն մի քանի օր է, ես մտածում էի մեր ժողովրդի բոլոր զավակներին կոչով դիմելու մասին: Այսօր որոշեցի իմ...
12
07, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին, որն անցկացվել է Ծաղկաձորի մարզահանգրվանում: Նախագահը շնորհավորել է հաղթողներին, նրանց հանձնել դրամական պարգեւներ ու նվերներ:
11
07, 2008
Նախագահի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հուլիսի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելել է Նախագահ Սերժ Սարգսյանը եւ հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Հանդիպման ընթացքին Նախագահը եւ Հայոց Հայրապետը անդրադարձել են եկեղեցի-պետություն հարաբերություններին: Այցի ընթացքում Նախագահը նաեւ ծանոթացել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրականացվող շինարարական, բարենորոգչական աշխատանքներին: ՀՀ Նախագահը եւ Ամենայն Հայոց Հայրապետն այցելել են Մայր Տաճար եւ մոմ են վառել: Նրանք եղել են նաեւ...
11
07, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Ռինա Պանդեին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Ռինա Պանդեին: Հանրապետության նախագահը գոհունակությամբ ընդգծել է երկու երկրների քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը եւ միջազգային ատյաններում բավականին արդյունավետ համագործակցությունը: Զրուցակիցներն անդրադառնալով երկկողմ տնտեսական կապերին, փաստել են, որ Հայաստանում արդեն կան հնդկական գործարար շրջանակի ներդրումների հաջող օրինակներ: Նրանք, միեւնույն ժամանակ, կարեւորել են տնտեսական ներուժի ու հնարավորությունների...
1
...
1195
1196
1197
1198
1199
1200
1201
1202
1203
1204
1205
...
1210