Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
19
06, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատուն
Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Ազգային տոնի` Նորին Մեծություն Եղիսաբեթ Թագուհու ծննդյան առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատուն: Հանրապետության Նախագաhը շնորհավորել է դեսպանության անձնակազմին: Այնուհետեւ ծավալված զրույցի ընթացքում կողմերը քննարկել են հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման հեռանկարը, ընդգծել են տնտեսության ոլորտում փոխգործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը: Անդրադարձ է եղել նաեւ...
19
06, 2009
Կայացել է Հայատառ գրատպության 500-ամյակի պետական հանձնաժողովի նիստը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի է ունեցել Հայատառ գրատպության 500-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի երկրորդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարն իր բացման խոսքում, մասնավորապես, ասել է. "Հայատառ գրատպության հիմնադրման 500-ամյակի միջոցառումները նախապատրաստող պետական հանձնաժողովի երկրորդ նիստը Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում անցկացնելը, բնականաբար, պատահականություն չէ: Սրանով մենք ցանկացել ենք...
18
06, 2009
Հայ-սիրիական գործարար համաժողով` Հայաստանի եւ Սիրիայի նախագահների մասնակցությամբ
Այսօր կառավարության ընդունելությունների տանը Հայաստանի եւ Սիրիայի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Բաշար ալ-Ասադի մասնակցությամբ տեղի է ունեցել հայ-սիրիական գործարար համաժողովի բացումը: * * * ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը հայ-սիրիական գործարար համաժողովում Մեծարգո պարո՛ն Նախագահ, Հարգարժան գործարարնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ողջունում եմ բոլորիդ եւ հայ-սիրիական գործարար համաժողովին մաղթում արգասաբեր աշխատանք: Հայ-սիրիական բարեկամությունը ամուր հիմքեր ունի: Ներկա...
18
06, 2009
ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Սիրիայի Նախագահի հրաժեշտի արարողությունը
ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար ալ-Ասադի եւ տիկին Ասմա ալ-Ասադի հրաժեշտի արարողությունը: Մինչ հրաժեշտը երկու երկրների ղեկավարներն ամփոփել են այցի արդյունքները:
17
06, 2009
Հայաստան է ժամանել Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար ալ-Ասադը
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 17-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար ալ-Ասադը` տիկնոջ Ասմա ալ-Ասադի հետ: ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Բաշար ալ-Ասադի առանձնազրույցը: Ողջունելով Սիրիայի Նախագահի այցը Հայաստան, Նախագահ Սարգսյանն ասել է. "Հայաստանը խորապես կարեւորում է հարաբերությունները Սիրիայի հետ`...
17
06, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը ծաղիկներ է դրել մեծանուն շախմատիստ Տիգրան Պետրոսյանի հուշարձանին
Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ծաղիկներ է դրել մեծանուն շախմատիստ, շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշարձանին, ով այսօր կդառնար 80 տարեկան: Հանրապետության Նախագահը հետեւել է աշխարհահռչակ շախմատիստի հիշատակին նվիրված մրցաշարի ընթացքին, որին մասնակցում են շախմատի հայ վետերաններ, շախմատի մանկապատանեկան դպրոցի ներկայացուցիչներ, նաեւ օլիմպիական չեմպիոններ Արտաշես Մինասյանն ու Տիգրան Պետրոսյանը: Այնուհետեւ Սերժ...
1
...
1198
1199
1200
1201
1202
1203
1204
1205
1206
1207
1208
...
1284