Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
21
01, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը Հրանտ Վարդանյանին շնորհել է ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատողի պատվավոր կոչում
Արդյունաբերության բնագավառում երկարամյա եւ բեղմնավոր աշխատանքի, տնտեսության զարգացման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի համար Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով "Գրանդ Հոլդինգ" ընկերության նախագահ, գործարար Հրանտ Վարդանյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատողի պատվավոր կոչում: Հրանտ Վարդանյանին հանձնելով առաջին անգամ շնորհվող պատվավոր կոչումը հավաստող շքանշանը` Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել "Գրանդ Հոլդինգի"...
21
01, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Վճռաբեկ դատարանի նորանշանակ անդամների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր նստավայրում հանդիպել է Վճռաբեկ դատարանի նորանշանակ անդամների հետ: Հանրապետության Նախագահը շնորհավորել եւ հաջողություն է մաղթել բարձրագույն դատական ատյանի անդամներին նշանակման կապակցությամբ եւ շեշտել, որ դատաիրավական համակարգի բարեփոխումների եւ ընդհանրապես երկրի զարգացման ներկա փուլում էական է լինելու Վճռաբեկ դատարանի դերը: "Եթե մենք կարողանանք իրոք ձեւավորել անկախ, անաչառ դատական մարմիններ եւ դատական համարժեք պրակտիկա` մենք կարողանալու ենք դառնալ նորմալ,...
20
01, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը: Հանրապետության նախագահը, կարեւորելով տուն-թանգարանի բացումը, անգնահատելի է համարել ականավոր բանաստեղծուհու թողած գրական հսկայածավալ ժառանգությունը: Նախագահ Սարգսյանը Սիլվա Կապուտիկյանի որդու` Արա Շիրազի ուղեկցությամբ շրջել է տուն-թանգարանում:
20
01, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Մեթյու Բրայզային (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր: Համանախագահները Հանրապետության Նախագահին տեղեկացրել են նաեւ...
19
01, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատարին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդներին: Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ առկա համագործակցության օրակարգի ընդլայնման տեսանկյունից նպաստավոր համարելով երկկողմ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության արդյունավետ շարունակականությունը` Սերժ Սարգսյանը գոհունակությամբ արձանագրել է նոյեմբերի սկզբին Բրյուսելում ԵՄ կառույցների ղեկավարների հետ իր...
17
01, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա` մասնակցելու միջազգային գազային համաժողովին:
1
...
1192
1193
1194
1195
1196
1197
1198
1199
1200
1201
1202
...
1243