Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
04
09, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԲԸՄ նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Միության ներգրավվածությունը համահայկական նշանակության խնդիրների լուծման գործում եւ ասել, որ միշտ էլ հաճելի է լսել նոր ձեռնարկների մասին: ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը ներկայացրել է Միության ընթացիկ եւ առաջիկա ծրագրերը: Կողմերն անդրադարձել են նաեւ հայ-թուրքական երկխոսության վերջին զարգացումներին: Պերճ Սեդրակյանի խոսքով` Հայկական...
04
09, 2009
Նախագահ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Ռուսաստանի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Շնորհավորելով դիվանագետին` Նախագահ Սարգսյանն ասել է, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է եւ տնտեսական հիմնական գործընկերը, ուստի երկկողմ հարաբերությունների մակարդակը շատ բարձր է, իսկ տարվող աշխատանքների ծավալը` ընդգրկուն: Նա այդ իսկ պատճառով առանձնահատուկ նշանակություն է տվել Ռուսաստանի Դաշնության դեսպանի...
04
09, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Խորվաթիա
Խորվաթիայի Հանրապետության Նախագահ Ստյեպան Մեսիչի հրավերով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 7-8-ը պաշտոնական այցով կմեկնի Խորվաթիայի Հանրապետություն: Այցի առաջին օրը Վելիկի Բրիյուն կղզում ՀՀ Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Սպիտակ առանձնատանը տեղի կունենա նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Ստյեպան Մեսիչի առանձնազրույցը, որին կհաջորդի պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Բանակցությունների ավարտին նախագահները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:...
04
09, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ռուսաստանաբնակ մի խումբ հայտնի հայ գործարարների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ռուսաստանաբնակ մի խումբ հայտնի հայ գործարարների հետ: Նշելով, որ նման ձեւաչափով վերջին հանդիպումից հետո շուրջ մեկ տարի է անցել, Նախագահ Սարգսյանն ասել է, որ այդ ժամանակը հնարավորություն է տալիս խոսելու ձեռք բերված պայմանավորվածությունների ու դրանց իրականացման ընթացքի մասին: Ըստ երկրի ղեկավարի, չնայած գլոբալ ֆինանսատնտեսական ճգմաժամի հարուցած դժվարություններին, տարբեր ծրագրեր իրականացվել եւ իրականացվում են: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել...
02
09, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԼՂՀ Անկախության 18-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություններին
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության 18-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություններին: Նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել Արցախի համար զոհված հայորդիների հիշատակին, ծաղկեպսակ դրել հուշահամալիրի պատվանդանին:
01
09, 2009
Նախագահ Սարգսյանի խոսքը ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքին
Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Սա մեր ավանդական հանդիպումն է, որ տեղի է ունենում յուրաքանչյուր տարի դեսպանների հավաքի շրջանակներում: Այս հավաքները լավ հնարավորություն են ձեզ համար` համադրելու ձեր հավատարմագրման երկրներում եւ միջազգային կազմակերպություններում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ տեղեկությունները եւ համատեղ պատասխաններ որոնելու արդի մարտահրավերներին ու խնդիրներին: Դուք արտաքին քաղաքականության ոլորտում քաղաքական ծրագրավորման բարձրագույն օղակն եք, եւ այս...
1
...
1188
1189
1190
1191
1192
1193
1194
1195
1196
1197
1198
...
1288