Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
07
02, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը Մյունխենում ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանին
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մյունխենյան իր կեցավայրում փետրվարի 7-ին ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանին: Տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող խնդիրներ: Ալի Բաբաջանը Հայաստանի Հանրապետության Նախագահին այցելել է Թուրքիայի Նախագահ Աբդուլլահ Գյուլի հանձնարարությամբ:
06
02, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնություն` Անվտանգության քաղաքականության հարցերով մյունխենյան 45-րդ համաժողովին մասնակցելու նպատակով: Այցի շրջանակում նախատեսվում են նաեւ երկկողմ հանդիպումներ:
05
02, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն ՀՀ Ոստիկանության պետի տեղակալի սպանության առնչությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գեւորգ Մհերյանի սպանության առնչությամբ: Անդրադառնալով տեղի ունեցած ոճրագործությանը, Հանրապետության Նախագահը նշել է, որ Մոսկվայից անընդհատ կապի մեջ է եղել խորհրդակցության մասնակիցների հետ եւ տեղյակ է դեպքի քննության ընթացքին: Նախագահ Սարգսյանը պահանջել է առավել մանրամասն հաշվետվություն ներկայացնել այս պահի դրությամբ հանցագործության բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքների,...
04
02, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Մոսկվա
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Կոլեկտիվ անվտանգության խորհրդի եւ Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի` վաղը կայանալիք արտահերթ նիստերին: Հայաստանի Հանրապետությունը նախագահում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում եւ դիտորդի կարգավիճակ ունի Եվրասիական տնտեսական ընկերակցությունում: Հանրապետության Նախագահի...
04
02, 2009
Մոսկվայում տեղի է ունեցել ՀԱՊԿ Կոլեկտիվ անվտանգության խորհրդի արտահերթ նիստը
Մոսկվայում այսօր տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայամանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Կոլեկտիվ անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է Կազմակերպությունում նախագահող երկրի` Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: ՀԱՊԿ պետությունների ղեկավարների նեղ կազմով բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարների, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների մասնակցությամբ: Դեկտեմբերին Ղազախստանում` Բորովոյում տեղի ունեցած...
04
02, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵվրԱզԷՍ միջպետական խորհրդի արտահերթ նիստի աշխատանքներին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Կոլեկտիվ անվտանգության խորհրդի նիստի ավարտից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի արտահերթ նիստի աշխատանքներին: Բանակցությունները ընթացել են պետությունների ղեկավարների մակարդակով, ապա շարունակվել ընդլայնված կազմով: Հայաստանի Հանրապետությունն այդ կառույցում ունի դիտորդի կարգավիճակ: ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի նիստում քննարկվել եւ անդամ պետությունների...
1
...
1190
1191
1192
1193
1194
1195
1196
1197
1198
1199
1200
...
1245