• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 20
    03, 2025
     Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մատենադարան Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մատենադարան Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մատենադարան, որտեղ ծանոթացել է նախագահի աշխատակազմի աջակցությամբ նոր կահավորված «Ընծայաբերման սրահին» և ցուցադրությանը, ինչպես նաև շրջայց է կատարել Մատենադարանում, ծանոթացել տեխնիկական վերազինման աշխատանքներին: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը նախագահին ներկայացրել է ընթացիկ աշխատանքները և ծրագրերը և նշել, որ ընթանում են 2025թ. հուլիսի 20-ին «1 տարվա հավերժությունը» խորագրով ցուցադրության կազմակերպման...
  • 17
    03, 2025
    Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շուշանիկ Ավագիմյանի , Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Գևորգյանի երդման արարողությունը: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և մաղթել հաջողություններ:  
  • 13
    03, 2025
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի դեսպան Մահմեդգելդի Այազովին Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի դեսպան Մահմեդգելդի Այազովին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մահմեդգելդի Այազովին։ Հանդիպման մեկնարկին դեսպան Այազովը Հանրապետության նախագահին է փոխանցել թուրքմեն ժողովրդի առաջնորդ, Հալք Մասլահաթիի (Ժողովրդական խորհրդի) նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հրավերը՝ մասնակցելու Աշգաբաթում ընթացիկ տարվա դեկտեմբերին նշվող՝ «Խաղաղության և վստահության միջազգային տարի» խորագրով համաժողովին՝ նվիրված Թուրքմենստանի մշտական չեզոքության...
  • 13
    03, 2025
    Հանրապետության նախագահն ընդունել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին Հանրապետության նախագահն ընդունել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին Մարտի 12-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին։ Հանդիպմանը նախարարը նախագահին է ներկայացրել նախարարության ծրագրերի իրականացման ընթացքը և առաջիկա նախաձեռնությունները։ Նախարարը ներկայացրել է նաև «ՀՀ Տիեզերական ռազմավարության» նախագիծը, որն իրենից ներկայացնում էր դետալային մշակված 5-ամյա զարգացման ծրագիր: Ռազմավարությունը միտված է տիեզերական, ինչպես նաև հարակից՝...
  • 04
    03, 2025
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Պերուի նախագահ Դինա Բուլուարտեի հետ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Պերուի նախագահ Դինա Բուլուարտեի հետ Լատինական Ամերիկա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լիմայում հանդիպում է ունեցել Պերուի Հանրապետության նախագահ Դինա Բուլուարտեի հետ: Ողջունելով նախագահին, Դինա Բուլուարտեն առանձնահատուկ շեշտել է, որ առաջին անգամ պատմության մեջ Պերու է այցելում Հայաստանի նախագահը, ինչը վկայում է երկու երկրների կողմից բարեկամության ու փոխգործակցության ամրապնդման ձգտման մասին և որը նոր խթան կհաղորդի երկու հնագույն քաղաքակրթություններ ներկայացնող...
  • 03
    03, 2025
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի: Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանը շնորհակալություն է հայտնել նախագահին այցելության համար և շեշտել նման այցերի կարևորությունը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման համար: Հանրապետության նախագահը շփվել է համայնքի ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել համայնքային կյանքի անցուդարձով:  
1
...
50
51
52
53
54
55
56
57
58
59
60
...
1333
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: