10
07, 2020

Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է մրցույթ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

      Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ Հանրապետության նախագահի աշխատակազմի նախա­գահական նախաձեռնությունների վարչության հատուկ ծրագրերի իրականաց­ման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 01-8.2-Մ3-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
 

 Հանրապետության նախագահի աշխատակազմի նախագահական նախաեռնությունների վարչության հատուկ ծրագրերի իրականացման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 01-8.2-Մ3-4)պաշտոնի բնութագրի, պաշտոն զբաղեցնող քաղաքա­ցիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտակա­նությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջ­վող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիա­ների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորու­թյունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Հանրապետության նախագահի աշխատակազմի նախագահական նախաձեռնու­թյուն­ների վարչության հատուկ ծրագրերի իրականացման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 01-8.2-Մ3-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղա­քացիները պետք է անձամբ Հանրապետության նախագահի աշխատակազմ (ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1.     դիմում (ձևը լրացվում է տեղում),
2.     անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի հուլիսի 10-ից հուլիսի 21-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումներն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-12:30 և 14:30-17:00:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 24-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան,  Բաղրամյան պողոտա 26/1  հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 26-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 175.932 (հարյուր յոթանասունհինգ հազար ինը հար­յուր երեսուներկու) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատաս­խանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

ՀՀ Սահմանադրություն
1-ին գլուխ, 5-րդ հոդված
2-րդ գլուխ 34, 36, 41, 48-րդ հոդվածներ

4-րդ գլուխ, 91, 102-րդ հոդվածներ
5-րդ գլուխ, 123, 133, 142-րդ հոդվածներ

6-րդ գլուխ, 147, 161-րդ հոդվածներ
7-րդ գլուխ, 167-րդ հոդված
8-րդ գլուխ, 177-րդ հոդված

11-րդ գլուխ, 194-րդ հոդված

հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

«Հանրային ծառայության մասին» օրենք
2-րդ գլուխ, 5-րդ հոդված 
3-րդ գլուխ, 12-րդ հոդված
5-րդ գլուխ, 32, 33-րդ հոդվածներ
6-րդ գլուխ, 34, 39-րդ հոդվածներ
7-րդ գլուխ, 44-րդ հոդված

8-րդ գլուխ, 48-րդ հոդված

հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141524

 
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
1-ին գլուխ, 4-րդ հոդված
2-րդ գլուխ, 6, 7-րդ հոդվածներ
3-րդ գլուխ, 8, 11, 13-րդ հոդվածներ
4-րդ գլուխ, 19-րդ հոդված
6-րդ գլուխ, 28, 30-րդ հոդվածներ
 


«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենք

2-րդ գլուխ, 3, 4, 5, 6-րդ հոդվածներ
4-րդ գլուխ, 10-րդ հոդված
 
 

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենք
3, 4, 5, 6, 7-րդ հոդվածներ 

հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138732

 
Ինֆորմատիկա, 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս. Ավետիսյան, Ա.Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2012։

հղում՝ https://fliphtml5.com/fumf/egdx, էջեր, 22, 30, 35, 36, 38, 44, 46, 76, 82, 89, 92, 97, 103

Ինֆորմատիկա, 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս. Ավետիսյան, Ա.Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2013։
 
հղում՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2 էջեր, 8, 44, 56, 57, 58, 102, 135
 

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում (https://www.gov.am/am/announcements/item/346/) հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

 
      «Խնդրի լուծում»

        «Հաշվետվությունների մշակում»

 

Մրցույթին մասնակցել ցանկացող  քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հանրապետության նախագահի աշխատակազմի անձնակազմի կառա­վարման և պետական պարգևների վարչության կադրերի բաժին (հասցե` ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1), հեռախոսահամար՝ 010-71-00-81, 010-71-00-83, էլ. փոստ՝ hr.department@president.am:

 
Թեստի ձևանմուշը կցվում է:
 


Տեղեկատվություն

մրցույթի թեստավորման փուլը հաղթահարած մասնակիցների մասին

Ց ՈՒ Ց Ա Կ

Հանրապետության նախագահի աշխատակազմի նախագահական նախաձեռնությունների վարչության հատուկ ծրագրերի իրականացման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիրը՝ 01-8.2-Մ3-4) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2020 թվականի օգոստոսի 24-ին ժամը 10.00-ին անցկացված արտաքին մրցույթի թեստավորման փուլը հաղթահարած քաղաքացիների


1) Անի Սամվելի Ամարյան
2) Վարդան Վարուժանի Ավետիսյան
3) Արգամ Անդրանիկի Ծուղունյան
4) Ժակ Նիկողայոսի Հակոբյան
5) Վահե Արայիկի Մոսինյան:

 

«24» օգոստոսի 2020թ.
 

 Տեղեկատվություն
մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցի մասին

Հանրապետության նախագահի աշխատակազմի նախագահական նախաձեռնությունների վարչության հատուկ ծրագրերի իրականացման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիրը՝ 01-8.2-Մ3-4) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2020 թվականի օգոստոսի 26-ին անցկացված արտաքին մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակիցն է Ժակ Նիկողայոսի Հակոբյանը:

 

«26» օգոստոսի 2020թ.


  

Վերջնաժամկետ` 21.07.2020

← Վերադառնալ