13
07, 2020

Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնա­դրա­կան խնդիրներից բխող որոշակի աշխատանքներ իրականացնելու նպատակով փորձագետ ներգրավելու համար

 Աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
 

          Հանրապետության նախագահի աշխատակազմի փաստաթղթաշրջանառության ժամկետների կատարման նկատմամբ վերահսկողության, արխիվացման և մրցույթի հետ կապված աշխատանքների իրականացում.  

             
  Հիմնական պարտականությունները՝
 

Իրականացնում է Հանրապետության նախագահին և Աշխատակազմի ղեկավարին ուղղված նամակների, դիմումների, բողոքների և այլ գրությունների կատարման ժամկետների պահպան­ման և կատարման ընթացքի նկատ­մամբ վերահսկողություն: 

Իրականացնում է Հանրա­պետության նախագահի հրամանագրերի, կարգա­դրությունների, Հանրապետության նախագահին և Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին ուղղված նամակների, դիմումների, բողոքների, այլ գրությունների արխիվացման աշխատանքները:

Սահմանված ընթացակարգով ընդունում է մրցույթի դիմորդների փաստա­թղթերի ամբողջական փաթեթներ:
 
 Նշված աշխատանքն իրականացնելու համարպահանջվում է՝

-               բարձրագույն կրթություն, պետական կառավարման համակարգում առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ.

-                Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքա­ցիական ծառայու­թյան մասին», «Հանրային ծառայության մասին»,   «Կառավարչա­կան իրավա­հարա­բերությունների կարգավորման մասին», «Կառա­վարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքների, Հանրապետության նախագահի 2018թ. ապրիլի 18-ի «Հանրապետության նախագահի աշխա­տակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-264-Լ հրամանագրի և իր լիազորություն­ների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակ­ներում կողմնորոշվելու ունակություն.

  - համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունակություն.
 -  հայոց լեզվի գերազանց իմացություն:
 

Փորձագետը համապատասխան աշխատանքների իրականացման համար ներգրավվում է մինչև 2021 թվականի հունվարի 20-ը:

 
  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, հեռ. 010-71-00-81, 010-71-00-83

·         Դիմորդներն էլեկտրոնային տարբերակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում կարող են լրացնել հետևյալ դիմումը (ձևը կցվում է), թվայնացնել այն և ներքոնշյալ փաստաթղթերի թվայնացված տարբերակների հետ միասին ուղարկել hr.department@president.am հասցեով, իսկ թղթային տարբերակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում տեղակայված անցակետում փակվող արկղի մեջ զետեղել հետևյալ փաստաթղթերը՝

 
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայաց­վող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում համապատասխան մարմնից/ներից ներկայացված տեղեկանքների) պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3-4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

·         Դիմորդների ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով:

 

·         Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեց­նելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է՝ 2020 թվականի հուլիսի 16-ը ներառյալ՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:        

 

 

 
Հանրապետության նախագահի

աշխատակազմի ղեկավար

պարոն Էմիլ Տարասյանին

 

քաղաքացի --------------------------------------------------------------------- -ից

                                                                                       դիմողի անունը, հայրանունը, ազգանունը

 
---------------------------------------------------------------------------------

                                                              դիմողի հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն

 
----------------------------------------------------------------------------------

                                                                              դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները, հեռախոսահամարը

 
 
 
ԴԻՄՈՒՄ
 

Ծանոթանալով Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից հրապարակված հայտարարությանը՝  ներկայացնում եմ որպես Հանրապետության նախագահի աշխատա­կազմի կանոնա­դրա­կան խնդիրներից բխող որոշակի աշխատանքներ իրականացնելու նպատակով փորձագետ ներգրավվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները՝

 

1.     Անձնագրի (ՀԾ համարանիշ) _________________________________________ էջ.

2.    Դիպլոմի (դիպլոմների) ______________________________________________ էջ.

3.    Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի __________________ էջ.

4.    Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) __________________ էջ.

5.    Այլ  _____________________________________________________ էջ.

Առդիր_____________________________________________________ էջ.

 
 Հայտնում եմ, որ.
Համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու     
 ունակություն _____________________________________________________
 
                                            (ունեմ, չունեմ)

Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին (օրինակ՝ Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն)
 ____________________________________________________________________________________
 
 
Տիրապետում եմ հետևյալ լեզուներին՝
 
 ____________________________________________________________________________________
(տիրապետում եմ ազատ,կարդում եմ և կարող եմբացատրվել)
____________________________________________________________________________________
 (տիրապետում եմ ազատ,կարդում եմ և կարող եմբացատրվել)
____________________________________________________________________________________
(տիրապետում եմ ազատ,կարդում եմ և կարող եմբացատրվել)
 
Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ _____­­­­­­­­__________

            (ճանաչված եմ, ճանաչված չեմ)

 
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով _______________________________________________________________________
                                         (տառապում եմ, չեմ տառապում)
Այլ վճարովի աշխատանք (բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից)

_____________________________________________________________________________________

              (իրականացնում եմ, չեմ իրականացնում)
 

Անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ ____________________________________

                                                                                      (զբաղվում եմ, չեմ զբաղվում)
 
Անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող)  կապերի մեջ
__________________________________________________________________________________
                     (գտնվում եմ, չեմ գտնվում)
 

Նախազգուշացված եմ՝ փորձագետի պաշտոնում նշանակվելու դեպքում կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 
 
          Դիմող՝    _________________   _________________

                         ստորագրություն            անուն, ազգանուն

 

 

                                                                                      «------»--------------------------- 2020թ. 






ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնա­դրա­կան խնդիրներից բխող որոշակի աշխատանքներ իրականացնելու նպատակով փորձագետ ներգրավված անձի տվյալները

 

Տվյալ պաշտոնի  համար կազմված աշխատանքային ծրագրի պահանջները բավարարած անձանց տվյալները

Տվյալ պաշտոնի համար կազմված աշխատանքային ծրագրի պահանջները չբավարարած անձի տվյալները

Մարինե Վահեի Երկանյան
Մարինե Վահեի Երկանյան
Նվարդ Համլետի Բոցինյան
Լուսինե Կիմիկի Բասենցյան
-



Հաշվետվություն

Հաշվետվություն

Վերջնաժամկետ` 16.07.2020

← Վերադառնալ