19
12, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ, որը բազմաթիվ անմեղ զոհերի, վիրավորների և հսկայական ավերածությունների պատճառ է դարձել:

«Իմ անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքներին մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում»,
- մասնավորապես ասվում է հեռագրում: 

← Վերադառնալ