22
12, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Չեխիայի նախագահ Պետր Պավելին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Պետր Պավելին՝ Չարլզի համալսարանում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ, որը բազմաթիվ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:

«Իմ խորին վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Չեխիայի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների հարազատներին մաղթելով ոգու արիություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասվում է հեռագրում: 

← Վերադառնալ