27
01, 2014

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Տիգրան Մանսուրյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ

 

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ, ՀՀ և ՀԽՍՀ պետական և միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր Տիգրան Մանսուրյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ:

«Մեծարգո Տիգրան Մանսուրյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ: Տասնամյակներ շարունակ Ձեր գործունեությամբ Դուք վայելում եք մեր ժողովրդի սերն ու անմնացորդ հարգանքը: Մեծ է Ձեր ներդրումը հայ երաժշտարվեստի զարգացման և հանրահռչակման գործում: Այսօր դուք միջազգային ճանաչում և անուն վաստակած այն հայորդիներից եք, ում ստեղծագործությունները համարվում են դասական արժեքներ: Դրանք հնչեցվում են աշխարհի ամենապատվաբեր սրահներում: Դուք հայ արվեստագետի, մտավորականի և քաղաքացու չափանիշ եք, որով սերունդներ են դաստիարակվելու:

Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն և ստեղծագործական նոր նվաճումներ՝ ի փառս մեր մշակույթի և ժողովրդի»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

 

← Վերադառնալ