16
08, 2014

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել հայ տանկիստներին՝ Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության արդյունքում փոխչեմպիոն դառնալու առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել հայ տանկիստներին՝ Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության արդյունքում փոխչեմպիոն դառնալու կապակցությամբ:

«Տանկային բիաթլոնի առաջնության հայկական անձնակազմի սիրելի տղաներ,

Շնորհավորում եմ ձեզ, տանկային բիաթլոնի աշխարհի առաջնությունում հաջող մրցելույթների և փոխչեմպիոն դառնալու առթիվ: Մենք բոլորս հպարտանում ենք միջազգային ստուգատեսում ձեր գրանցած բարձր արդյունքներով, ինչը հայկական Զինված ուժերի մարտիկների կողմից զինտեխնիկայի տիրապետման և առաջադրանքները փայլուն կատարելու վկայությունն է:

Ձեր ձեռքբերումը մեր բանակի բոլոր օղակներում մասնագիտական կատարելագործումն էլ ավելի խթանելու հիանալի օրինակ է: Ապրեք տղաներ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:
 

← Վերադառնալ