31
08, 2014

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է անվանի ուռուցքաբան Հայրապետ Գալստյանին` ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ

 

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Առողջապահության նախարարության Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանին` ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Մեծ է Ձեր ներդրումը Հայաստանում բժշկագիտության, մասնավորապես ուռուց-քաբանության զարգացման գործում: Ձեր թե՛գործնական և թե՛ տեսական աշխատանքները հարստացրել են Հայաստանի բժիշկների զինանոցը, բարձրացրել մեր գիտության միջազգային հեղինակությունը, իսկ ամենակարևորը՝ փրկել և փրկելու են բազմաթիվ մարդկային կյանքեր:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք և նոր հաջողություններ Ձեր վեհ և մարդասիրական առաքելության մեջ»,-ասված է Նախագահի շնորհավորական խոսքում:
 

← Վերադառնալ