01
03, 2016

Նախագահը շնորհավորել է Կիմ Բակշիին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել անվանի արձակագիր, հայագետ, թարգմանիչ և մշակութաբան Կիմ Բակշիին` մաղթելով նրան քաջառողջություն և ստեղծագործական նորանոր արարումներ:

«Հարգելի Կիմ Նաումի,
Երախտապարտ հայ ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ` 85-ամյակի առթիվ:

Ձեր ստեղծագործական ուղին էապես կապված է հայ ժողովրդի պատմության և մշակույթի հետ: Երկար տասնամյակների ընթացքում Ձեր քրտնաջան և եռանդուն աշխատանքի արդյունքը դարձան ճամփորդական նոթերը, գրքերը և վավերագրական ֆիլմերի սցենարները: Հայ մշակույթի հնագույն գանձերը, պատմության կամոք հայտնվելով աշխարհի տարբեր անկյուններում, իրենց ամբողջ շքեղությամբ և հմայքով ներկայացված են Ձեր աշխատանքներում:

Ձեր աշխատանքները մեր ժողովրդի բազմաթիվ որդիների և դուստրերի քաջալերեցին սևեռուն ուշադրություն դարձնել մեր ժողովրդի պատմական հարուստ ժառանգությանը, օժանդակեցին ամբողջ աշխարհում հայ մշակույթի հանրահռչակմանը»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

← Վերադառնալ