03
06, 2016

Նախագահը շնորհավորել է ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Հենրիկ Հովհաննիսյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Հենրիկ Հովհաննիսյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ:

«Դուք հայ ազգային արվեստաբանության խոշորագույն դեմքերից եք, ականավոր գիտնական, որը հսկայական ներդրում ունի հայագիտության և արվեստի, մասնավորապես՝ թատրոնի պատմության ուսումնասիրության գործում: Բարձր գնահատականի է արժանի նաև Ձեր երկարամյա մանկավարժական աշխատանքը:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, անսպառ ուժ ու եռանդ և նոր հաջողություններ Ձեր հայրենանվեր գործունեության մեջ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում:

 

 

← Վերադառնալ