23
07, 2016

Նախագահը շնորհավորել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Հարություն Թոփիկյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Հարություն Թոփիկյանին՝ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Դուք նշանակալի ավանդ եք ներդրել հայ խմբերգային երաժշտության զարգացման և հանրահռչակման գործում: Երևանի պետական կամերային երգչախումբը Ձեր ջանքերով և նվիրվածությամբ շարունակում է նորոգ պահել հայ երգի կոմիտասյան ոգին:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանիկ կյանք, ստեղծագործական նորանոր նվաճումներ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:
 

← Վերադառնալ