06
09, 2016

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ռոզա Մխիթարյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռոզա Մխիթարյանին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի առթիվ, մաղթել նրան առողջություն, արևշատություն և ամենայն բարիք:

«Մեծ է Ձեր վաստակը հայ թատերարվեստի զարգացման, մասնավորապես՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի կայացման և առաջընթացի գործում:

Շուրջ վաթսուն տարի անմնացորդ նվիրումով հանդես գալով հարազատ թատրոնում՝ Դուք մշտապես անկեղծ եք եղել հանդիսատեսի հետ, կերտել ներքին դրամատիզմով և ասելիքի խորությամբ հարուստ կերպարներ՝ հիշարժան դերեր, որոնք այսօր էլ ջերմությամբ է հիշում երախտագետ հանդիսատեսը»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

← Վերադառնալ