05
12, 2016

Նախագահը շնորհավորել է ՀՀ վաստակավոր արտիստ Շաքե Թուխմանյանին՝ հոբելյանի առթիվ


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Շաքե Թուխմանյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ՝ մաղթելով նրան քաջառողջություն, երջանկություն և ամենայն բարիք:

«Ձեր դերասանական արվեստն առանձնանում է ինքնատիպ ու հետաքրքիր լուծումներով:

Դուք անցել եք արվեստագետի դժվարին, բայց պատվաբեր ճանապարհ և շարունակում եք հավատարմորեն ծառայել հայ թատրոնին: Գնահատելի է նաև Ձեր մշակութային և հայապահպան գործունեությունը ԱՄՆ-ի հայկական գաղթօջախում»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

← Վերադառնալ