Շնորհավորական
Նախագահը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանին` հոբելյանի առթիվ

12.01.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ:

Նշելով, որ Ռուբեն Մաթևոսյանը հայ երգարվեստի, ժողովրդական երգ-երաժշտության մեծագույն վարպետներից է, ով արժանիորեն վայելում է մեր ժողովրդի մեծ սերն ու հարգանքը, Հանրապետության Նախագահը մաղթել է հոբելյարին քաջառողջություն, արևշատություն և ստեղծագործական նորանոր նվաճումներ: 

← Վերադառնալ


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: