02
05, 2017

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Էդուարդ Թադևոսյանին հոբելյանի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ջութակահար Էդուարդ Թադևոսյանին ծննդյան 70-ամյակի առթիվ:

«Մեծ է Ձեր ավանդը հայ մշակույթի և հայկական կատարողական արվեստի ավանդույթների հարստացման և զարգացման գործում:

Երկար տարիների արդյունավետ համերգային և մանկավարժական գործունեության շնորհիվ Դուք արժանիորեն դասվում եք հայ երաժշտարվեստի երախտավորների շարքին:

Բարձր գնահատականի է արժանի Կոմիտասի անվան ազգային քառյակի կազմում տասնամյակների Ձեր նվիրված աշխատանքը, որի շնորհիվ գրվել են երաժշտախմբի տարեգրության նշանակալի էջերը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանիկ կյանք և նոր ձեռքբերումներ»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:
 

← Վերադառնալ