Շնորհավորական
Նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին

14.04.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 85-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանին:

Ուղերձում ասված է.

«Հարգելի՛ պարոն Հովհաննիսյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-ամյակի առթիվ:

Անգնահատելի է Ձեր ավանդը փորձարարական միջուկային ֆիզիկայի զարգաց¬ման բնագավառում: Ձեր անմիջական մասնակցությամբ հայտնագործվել են Մենդե¬լեևի պարբերական աղյուսակի մի շարք տարրեր, և Ձեր անունն իր հավերժական տեղն է գտել աղյուսակի՝ մեզ հայտնի վերջին տարրերի շարքում: Ձեր գիտական վաստակն արժանի է խոնարհման և հպարտությամբ է լցնում հայորդիների սրտերը:

Կրկին շնորհավորում եմ Ձեզ նշանակալի հոբելյանի առթիվ, մաղթում քաջառողջություն, ուժ ու կորով՝ շարունակելու Ձեր գործունեությունը»:
 

← Վերադառնալ


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: