27
04, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին ծննդյան օրվա և Նիդերլանդների Թագավորության Ազգային տոնի առթիվ:

Ուղերձում ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա և Նիդերլանդների Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Նիդերլանդների բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»: 

← Վերադառնալ