10
07, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ուզբեկստանի նախագահին վերընտրվելու առթիվ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շավքաթ Միրզիյոևին՝ Ուզբեկստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

«Վստահ եմ, որ Ձեր հետագա պաշտոնավարման ընթացքում Ուզբեկստանը շարունակելու է զարգացման և առաջընթացի իր ուղին:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով հայ-ուզբեկական ավանդական ջերմ բարեկամական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել և ընդլայնվել՝ արձանագրելով փոխգործակցության նոր մակարդակ»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի շնորհավորական ուղերձում: 

← Վերադառնալ