01
08, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բենինի նախագահ Պատրիս Թալոնին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բենինի Հանրապետության նախագահ Պատրիս Թալոնին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

«Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք Հայաստանի և Բենինի միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը երկկողմ և բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: 

← Վերադառնալ