01
09, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության նախագահ Զուզանա Չապուտովային ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ:

«Հայաստանը մեծապես կարևորում է Սլովակիայի հետ փոխշահավետ համագործակցության զարգացումը և բարձր է գնահատում Սլովակիայի շարունակական աջակցությունը Հայաստան - ԵՄ գործընկերության ընդլայնմանը», - մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում:

← Վերադառնալ